ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԻ ԳՐԱՎՈՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԽՈՇՈՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շարլ Պերսոնազի հրավերով, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը և Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը հանդիպումներ կունենան Ֆրանսիայի ազգային գրադարանի, Ազգային արխիվի և վերականգնման կենտրոնների ու կրթական օղակների ղեկավարների հետ: Կքննարկվեն գրավոր ժառանգության ուսումնասիրման, պահպանման ու վերականգնման ոլորտներում առաջիկա համատեղ ծրագրերը:

Կիսվել

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՎԱՐԴԱՇԵՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ

Տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը ներկայացրել է Մատենադարանի գործունեության հիմնական ուղղություները և վերջին շրջանի ձեռքբերումները։ Հրատարակչության ղեկավար, «Միջնադարյան գրականության և բանասիրության» բաժնի ավագ գիտաշխատող Հայկ Համբարձումյանն անդրադարձել է հայ միջնադարյան գրականությանը, մասնավորապես, «Սասնա ծռեր» էպոսին։ Ավագ վերականգնողներ Արթուր Պետրոսյանն ու Արտավազդ Այվազյանը ներկայացրել են Մատենադարանի վերականգնման բաժնի գործունեությունը, ինչպես նաև անցկացրել ձեռագրերի վերականգնման վարպետության

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ

Մատենադարանի ղեկավարությունը և գիտնականներն այցելել են Զինվորի տուն՝ իրենց հետ տանելով խնդրակատար մի մատյան՝ Շուխոնց ավետարանը, որ կոչված է իրականացնելու հավատավորների իղձերը: Մեր իղձերի շարքում է Մատենադարանի և հայ երիտասարդության հանդիպումն ու փոխադարձ պատասխանատվությունը: Իսկ պատասխանատվությունը ձևավորվում է միայն ճանաչողության հիմքի վրա: Մատենադարանն աշխարհասփյուռ ձեռագրերի տունն է, և ձեռագրի տունդարձը՝ մեր գերագույն նպատակը: Զինվորի տան

Կիսվել

ԷՐԱԶՄՈՒՍ+ ԾՐԱԳՐՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

2024 թվականի հոկտեմբերի 14-ից 18-ը Մատենադարանի գիտաշխատողները՝ ավագ գիտաշխատող, պ. գ. թ. Գառնիկ Հարությունյանը և կրտսեր գիտաշխատող Տաթևիկ Ստեփանյանը, Էրազմուս+ ծրագրով մասնագիտական վերապատրաստում են անցել Սալոնիկի Արիստոտելի համալսարանում (Հունաստան)՝ 2024-2025 թթ. ձմռան կիսամյակի գիտական անձնակազմի փոխանակման շրջանակում։ Գառնիկ Հարությունյանը Արիստոտելի համալսարանի Աստվածաբանության բաժանմունքում (School of Theology) հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ է անցկացրել Աստվածաբանության ֆակուլտետի մի

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԻՆԱԼԿՈ (INALCO) ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ

2024 թ․ նոյեմբերի 9-ին Հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Ադվանին և գործադիր տնօրեն Առնո Ժենևուան՝ Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (INALCO) դոցենտ, «Հիշատակարան» ՀԿ-ի գիտական տնօրեն Աննա Լեյլոյան-Եկմալյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել Մատենադարանի ստորաբաժանումներում՝ ծանոթանալով նոր ցուցադրություններին, թվայնացման և վերականգնման բաժինների, ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների նորաստեղծ լաբորատորիայի աշխատանքներին։ Շրջայցի վերջում հյուրերը Մատենադարանի տնօրենի, վերջինիս տեղակալների և այլ

Կիսվել

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԵՐ ԸՆԾԱՅԱԲԵՐԱԾ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մատենադարանի ձեռագրական հավաքածուները համալրվել են 4 արժեքավոր ձեռագրով (18-րդ դարի Սաղմոսարան և Շարակնոց․ նվիրատու՝ Նշան և Մարիա Պագգալյաններ (Բեյրութ, Լիբանան) և 15-16-րդ դարերի Գանձարան և 18-րդ դարի Ժողովածու․ նվիրատու՝ Ֆիլադելֆիայի Հայ նահատակաց եկեղեցի)։ Նվիրատուները՝ Պագգալյան և Քեշիշյան ընտանիքները, այս առիիթով այցելել են Մատենադարան, ծանոթացել են նոր ցուցադրություններին , ձեռագրերի պահպանման ու վերականգնման համակարգերին, թվայնացման աշխատանքներին։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԴՈԿՏՈՐ ՄԱՅՔԼ ԷՐԴՄԱՆԻՆ

Զրուցակիցները մեծապես կարևորել են բաժնի նախկին ղեկավար Վրեժ (Տեր Ներսես ավագ քահանա) Ներսեսյանի տասնամյակների ներդրումը հայ մշակույթի ուսումնասիրման և հանրայնացման գործում: Դոկտոր Էրդմանը գրադարանի ղեկավարության անունից հայտնել է պատրաստակամություն որակապես նոր հարթության վրա դնելու երկու կառույցների համագործակցությունը: Մասնավորաբար, ուղենշվել է գործակցության երեք հիմնական ուղղություն՝ համատեղ ցուցադրություններ, Բրիտանական գրադարանի հայերեն ձեռագրերի ցուցակների լրամշակում, ուսումնասիրություն և հրատարակում,

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԿԱՏԱՐԻ «ԿԱՏԱՐԱ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԽԱԼԵԴ ԻԲՐԱՀԻՄ ԱԼ-ՍՈՒԼԵՅԹԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Իմ քայլը հիմնադրամի հրավերով և ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ պատվիրակությունը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանում, այցելել Վերականգնման բաժին և Ձեռագրատուն։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հյուրերին ներկայացրել է Մատենադարանում Արաբերեն ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիայի ստեղծման գաղափարը, որի իրականացման արդյունքում շեշտակի կավելանա վերականգնված և թվայնացված արաբերեն ձեռագրերի քանակը, կկազմվի հավաքածուի ընդարձակ և լիարժեք ցուցակ։

Կիսվել

ԱՅՑ ՆՅՈւ ՅՈՐՔԻ ՄՈՐԳԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆ

2024 թ. սեպտեմբերի 12-ին Մատենադարանի պատվիրակությանը հյուրընկալել է նշանավոր Մորգանի գրադարան և թանգարանը, որը հիմնադրվել է 100 տարի առաջ և ունի գրավոր ժառանգության` ձեռագրերի, հնատիպ գրքերի, փաստաթղթերի հազվագյուտ հավաքածու:Պատվիրակությանը ներկայացվել է կենտրոնի վերականգնման և ցուցադրական գործունեությունը:Այցի ավարտին տեղի է ունեցել քննարկում Միջնադարյան և վերածնության ձեռագրերի բաժնի ղեկավար Ռոջեր Ուիեքի և ձեռագրերի մասնագետ Սիլվի Մերյանի հետ:Տնօրեն

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ NAASR-ՈւՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

ԱՄՆ գործնական այցի շրջանակում 2024 թ. սեպտեմբերի 10-ին Մատենադարանի պատվիրակությունը հանդիպել է NAASR-ի (Հայկական ուսումնասիրությունների ու հետազոտությունների ազգային ասոցիացիա) հոգաբարձուների խորհրդի անդամներին և գործադիր մարմնի ղեկավարներին: Պատվիրակությանը ողջունել է կենտրոնի գիտական տնօրեն Մարկ Մամիկոնյանը: Ի պատիվ պատվիրակության` ներկաներին ցուցադրվեցին կենտրոնում պահվող հայերեն ձեռագրերը: Տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրեց Մատենադարանում տեղի ունեցող բարեփոխումները` հատկապես ընդգծելով Հայագիտական միջազգային

Կիսվել