ՀՀ-ՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱԼԵՍՍԱՆԴՐՈ ՖԵՐՐԱՆՏԻՆ ՏԻԿՆՈՋ ՀԵՏ ԱՅՑԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Տնօրեն Արա Խզմալյանի և տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում, այցելել են նաև Վերականգնման բաժին, միջնադարյան արվեստների և արհեստների, ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիաներ, հայկական վերականգնողական թղթի արտադրամաս։ Դեսպանը բարձր է գնահատել Մատենադարանի գործունեությունը և միջազգային համագործակցության ընդլայնումը։ Առանձնազրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է համագործակցության առկա ուղղությունների խորացումը և նոր ձևաչափերի հաստատումը։

Կիսվել

ՎՐԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ԹԻՆԱԹԻՆ ՌՈՒԽԱՁԵԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։ Տնօրեն Արա Խզմալյանի ուղեղկցությամբ հյուրերը շրջել են Մատենադարանի թանգարանում՝ ծանոթացել հայկական գրավոր ժառանգությանը: Օտարալեզու ձեռագրերի սրահում նախարարի առանձնահատուկ ուշադրությանն են արժանացել վրացերեն մատյանները։ Պատվիրակության անդամներին ներկայացվել է նաև հին ձեռագրերի վերականգնման գործընթացը։ Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն բարձր է գնահատել

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՊԱՂԵՍՏԻՆԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՐՍԵՆ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ

Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում, եղել են Վերականգնման բաժնում, ծանոթացել հին ձեռագրերի վերականգնման և պահպանման գործընթացին:

Կիսվել

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ, ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՎ ԽԱՐՏԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են Մատենադարանի թանգարանում, այցելել Վերականգնման և Թվայնացման բաժիններ, ծանոթացել հին ձեռագրերի վերականգնման և պահպանման գործընթացին։ Ֆրանսիայի Ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն, ծանոթանալով Մատենադարանի գիտական և գիտատեխնիկական գործունեությանը, մեծապես կարևորել է համագործակցության խորացումը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով մշակել համագործակցության հուշագիր։ Հիշեցնենք, որ 2024 թ․ նոյեմբերին Մատենադարանի տնօրեն

Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում, եղել են Վերականգնման բաժնում, ծանոթացել հին ձեռագրերի վերականգնման և պահպանման գործընթացին: Նախարար Աիդա Բալաևան բարձր է գնահատել Մատենադարանի գիտացուցադրական գործունեությունը և գրավոր հուշարձանների պահպանման համակարգը, հորդորել համակողմանիորեն համագործակցել Ղազախստանի համապատասխան կառույցների հետ: Մատենադարանի տնօրենի հրավերով աշնանը կայանալիք «Հիշողության կերպարանքները» սեմինարին կմասնակցեն նաև վերականգանողներ Ղազախստանից:

Կիսվել

ԱՅՑ ԺՆԵՎԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

Մարտի 27-ին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ, հանդիպել է Մարտին Բոդմեր հիմնադրամի տնօրեն ժակ Բերխտոլդի հետ: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորաբար` հրատարակչության և ցուցադրական գործունեության ոլորտներում: Տնօրենը հրավիրել է Ժակ Բերխտոլդին Մատենադարան` տեղում հավաքածուներին ծանոթանալու և գիտաշխատողների մասնակցությամբ համագործակցության առարկայական ծրագիր մշակելու համար: Այնուհետև, տեղի է ունեցել հանդիպում

Կիսվել

ԺՆԵՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՆԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԻ և ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋԵՎ

2025 թ. մարտի 26-ին Ժնևի հայկական տանը տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի և հայ համայնքի ներկայացուցիչների միջև: Տնօրենը ներկայացրել է Մատենադարանի համակողմանի գործունեությունը, իրականացվող ծրագրերը, մասնավորապես անդրադարձել է «Մատյանների տունդարձը» արշավին և կոչ արել հնարավոր եղանակներով դառնալ արշավի մասնակից: Ցուցադրվել են Մատենադարանի նորաբաց լաբորատորիաներին և հավաքչական աշխատանքներին վերաբերող հոլովակներ, որից հետո տնօրենը

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ

Վահագն Խաչատուրյանին է ներկայացվել նախագահի աշխատակազմի աջակցությամբ նոր կահավորված «Ընծայաբերման սրահ»-ը։ Նախագահը շրջայց է կատարել Մատենադարանի ցուցասրահներում, ծանոթացել է տեխնիկական վերազինման աշխատանքներին: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նախագահին ներկայացրել է ընթացիկ աշխատանքները և ծրագրերը՝ նշել, որ ընթանում են 2025թ. հուլիսի 20-ին «1 տարվա հավերժությունը» խորագրով ցուցադրության կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:

Կիսվել

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ՋՈՒՂԱ

Մատենադարանի Թանգարանի ղեկավար, Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանը և Միջնադարյան արվեստի ուսումնասիրման բաժնի գիտաշխատող, ասպիրանտ Գրետա Գասպարյանը սույն թվականի հունվարի 26-ից 31-ը հետազոտություն են իրականացրել Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանքի Արխիվատանը և Ձեռագրապահոցում: Իվեթ Թաջարյանն ուսումնասիրել է շահական հրովարտակներ, Նոր Ջուղայի համայնքին առնչվող պարսկերեն հրամանագրեր և արխիվային փաստաթղթեր, իսկ Գրետա Գասպարյանը իր թեկնածուական ատենախոսությանը

Կիսվել

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Այսօր Մատենադարան են այցելել ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աշխատակիցները, որոնք շրջայց կատարեցին թանգարանում, եղան վերականգնման և թվայնացման բաժիններում, ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիայում, «Միջնադարյան Հայաստանի հմտությունները.արհեստ և արվեստ» լաբորատորիա-ցուցասրահում։

Կիսվել