ՀԵՐՔՈՒՄ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Վարդան Ղուկասյան» անուն ազգանունով օգտատերը 28.03.2021թ. ուղիղ եթերում ստահոդ տեղեկատվություն է հրապարակել այն մասին, իբր Մատենադարանից անհետացել, վաճառվել են արաբատառ ձեռագիր մատյաններ: Մատենադարանը հերքում է այս տեղեկատվությունը, հորդորում ֆեյսբուքյան վերոհիշյալ օգտատիրոջը հրապարակավ հերքել հերյուրանքը։ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆՀայտնում ենք, որ ոչ 2018 թվականին, ոչ էլ հետագայում, Մաշտոցյան Մատենադարանում տանիքի փլուզումներ, հետևաբար նաեւ վերանորոգման աշխատանքներ

Կիսվել

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք Մաշտոցյան Մատենադարանի օտարալեզու բացատրությունների տոմսերի արժեքների փոփոխությունն՝ ընդունված 2020 թ․ մարտի 12-ի, N5 որոշմամբ, որը գործելու է 2021թ․ հունվարի 8-ից։ 1-10 այցելուների բացատրություն օտար լեզուներով – 5000 դրամ11 և ավելի այցելուների բացատրություն օտար լեզուներով – 7000 դրամ Մատենադարանի տնօրինություն

Կիսվել

Հայտարարություն

Մատենադարանի տնօրինությունը 2020թ․ դեկտեմբերի 8-ից, ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած Արցախի Հանրապետության քաղաքացիների (անձը հաստատող փաստաթղթով) մուտքը և բացատրությունը սահմանել է անվճար։Ուրախ կլինենք ձեր այցելության համար։

Կիսվել

Մխիթար Գոշի ծննդյան 900-ամյակին նվիրված առցանց գիտաժողով

Ս.թ. դեկտեմբերի 10-11-ին տեղի կունենա 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի ծննդյան 900-ամյակին նվիրված առցանց գիտաժողով, որը համատեղ կազմակերպել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը: Գիտաժողովը նպատակ ունի մեծարել անվանի գործչին և ևս մեկ անգամ արժևորել նրա մատենագրական

Կիսվել

Երիտասարդական 6-րդ գիտաժողով՝ նվիրված Գևորգ Աբգարյանի ծննդյան 100-ամյակին

Սիրելի՛ բարեկամներ,տեղեկացնում ենք, որ չնայած պատերազմական դժվարին օրերին ու հետպատերազմյան ծանր հետևանքներին՝ «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն, խորհրդակցելով Մատենադարանի տնօրինության հետ, որոշում է կայացրել չհետաձգել սույն թվականի նոյեմբերի 26-28-ը կայանալիք ամենամյա գիտաժողովը, որն այս տարի նվիրված է լինելու Մաշտոցյան Մատենադարանի երկարամյա աշխատակից, անվանի բանասեր և աղբյուրագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Աբգարյանի ծննդյան 100-ամյակին: Համոզված ենք,

Կիսվել

ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ԾՆՆԴՅԱՆ 900-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը համատեղ կազմակերպում են 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի ծննդյան 900-ամյակին նվիրված առցանց գիտաժողով:Գիտաժողովը նպատակ ունի մեծարել անվանի գործչին և ևս մեկ անգամ արժևորել նրա մատենագրական ժառանգությունը:Գիտաժողովը տեղի կունենա 2020 թ. դեկտեմբերի 10-11-ին:Զեկուցումները

Կիսվել

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուրախ ենք տեղեկացնել, որ օգոստոսի 25-ից բացվելու է Մաշտոցյան Մատենադարանի  ընթերցասրահը, իսկ սեպտեմբերի 1-ից՝  թանգարանային համալիրը: Համավարակի պայմաններում  անվտանգ այցերի համար հորդորում ենք հետևել ՀՀ պարետի Ν 253 որոշման ցուցումներին։ Թանգարան և ընթերցասրահ  այցելության ողջ ընթացքում կրել դիմակ: Նախքան թանգարան և ընթերցասրահ մուտք գործելը, պարտադիր ջերմաչափում անցնելուց հետո,ախտահանել ձեռքերն ալկոհոլային հիմքով ախտահանիչով: Թանգարանի ներսում և

Կիսվել

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ VI ԳԻՏԱԺՈՂՈՎ

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2020 թ. նոյեմբերի 26-28-ը կազմակերպում է երիտասարդական VI գիտաժողովը:Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝ ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ, աղբյուրագիտություն, պատմագիտություն, հայոց լեզվի պատմություն, հայ գրականության պատմություն, արվեստագիտություն, արևելագիտություն, աստվածաբանություն, կրոնագիտություն: Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, հայցորդներ, գիտության թեկնածուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, որոնց թեմաներն առնչվում

Կիսվել

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մատենադարանի Թվայնացման բաժինը վերսկսում է ձեռագրերի թվային տարբերակների սպասարկումն էլեկտրոնային եղանակով։ Հայտնում ենք, որ տրամադրվելու են միայն արդեն իսկ թվայնացված ձեռագրերի համապատասխան էջերի թվային պատկերները։ Դիմումները կարող եք ներկայացնել [email protected] էլ. հասցեով։ Պատվերը կսպասարկվի տնօրենի կողմից դիմումը մակագրվելուց հետո, յոթից-տասը օրվա ընթացքում։ Նշյալ ժամկետում դիմումը չսպասարկելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք պատճառների և ժամկետների մասին։ Տնօրինություն

Կիսվել