ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մաշտոցյան Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժինը տեղեկացնում է, որ մշակված արխիվային ֆոնդերի շարքը համալրվել է ևս մեկով, որը վերաբերում է լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱ-ի թղթակից անդամ Աշոտ Արսենի Աբրահամյանին (1918-1985 թթ.): Ծնվել է 1918 թ. սեպտեմբերի 17-ին Հայաստանի Սևանի շրջանի Գեղամավան գյուղում (նախկին Շահրիզ, Նոր Բայազետի գավառ)։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական

Կիսվել

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՐԾՎԱԾՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻՆ

Գործվածքների տեսակները և դրանց պահպանման (կոնսերվացիայի) առանձնահատկություններըԴասախոսություն՝ նվիրված գործվածքների տեսակներին, դրանց պահպանման (կոնսերվացիայի) առանձնահատկություններին, գործվածքներ վերականգնող մասնագետի դերին, Հայաստանի պատմության և մի շարք թանգարաններում պահվող գործվածքների վերականգնման ճանապարհին։Բանախոսն է Հայաստանի պատմության թանգարանի վերականգնման լաբորատորիայի ավագ վերականգնող Մարո Հարությունյանը։Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել.✅ գրելով Մատենադարանի ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ․ փոստի հասցեին,✅ զանգահարելով +374 91 92

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏԵՍԱՍՐԱՀՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է «ՆՈՐՊԼԱՏՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ

Փետրվարի 23-ից սկսած յուրաքանչյուր հինգշաբթի մինչև ապրիլի 13-ը, ժամը 14։30 Մաշտոցյան Մատենադարանի տեսասրահում իրականացվելու է «Նորպլատոնականություն» դասախոսությունների շարք, որը ներկայացնելու է փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի գիտաշխատող Սվետլանա Վիկտորովնա Մեսյացը։Դասախոսությունները նվիրված են քրիստոնեության և ողջ եվրոպական մշակույթի վրա զգալի ազդեցություն թողած նորպլատոնականությանը, որը «հին» պլատոնականության զարգացման վերջին փուլն է (Գ-Զ դդ.): Առաջարկվող

Կիսվել

«ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ՝ ԲԱԶՄԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու շարականագիր Ներսես Շնորհալու (Ներսես Դ Կլայեցի Կաթողիկոս Ամենայն Հայոց (1166-1173) մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում:Մաշտոցյան Մատենադարանը` որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի կարևորագույն կենտրոն, այս հոբելյանի առթիվ ծրագրում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային

Կիսվել

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հունվարի 12-ին՝ ժամը 15։00-ին, Մատենադարանի տեսասրահում (թանգարանային մասնաշենք) տեղի կունենա «Ատենագրութիւն քաղաքական ժողովոյ Ատանայի» հատորի շնորհանդեսը։ Գիրքը կազմվել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության և Մատենադարանի համատեղ ուժերով։  Մատենադարանի տնօրինություն

Կիսվել

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ս.թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասնաշենքի տեսասրահում տեղի կունենա «Բազմադարյա պատմամշակութային կապերը որպես հայ-իրանական բարեկամության առհավատչյա» խորագրով աշխատաժողով: Զեկուցումներով հանդես կգան Մատենադարանի, Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի, Իրանի «Կովկասի

Կիսվել

ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Դասախոսություն նվիրված 17-րդ դարում Սպահանում գրված ձեռագրի մանրանկարների վերականգնմանը Դասախոսություն նվիրված 17-րդ դարում Սպահանում գրված ձեռագրի մանրանկարների վերականգնմանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։30-ին, Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասում գործող ‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի շրջանակում Մատենադարանի վերականգնման բաժնի ավագ վերականգնող Արթուր Պետրոսյանը հանդես կգա դասախոսությամբ։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է. ծանոթացում 17-րդ դարում Սպահանում գրված ձեռագրի (Հմր 6765)

Կիսվել

ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանում բացվեց «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես: Մատենադարանի Վերականգնման բաժնի նախաձեռնությամբ ցուցահանդեսի շրջանակներում դեկտեմբերի 1-ից մինչև հունիսի 30-ը կկազմակերպվի դասախոսությունների շարք: Երկու շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ հանրությունը հնարավորություն կունենա. Մուտքավճար Ուսանողներ՝ 300 դրամ (միայն ուսանողական քարտը ներկայացնելու դեպքում):Անհատական՝ 3000 դրամ:

Կիսվել

ՀՈՄԵՐՈՍ «ԻԼԻԱԿԱՆ»․ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15․00 Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նոր մասնաշենքի մեծ դահլիճում կկայանա անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծ, եվրոպական գրականության սկզբնավորող Հոմերոսի առաջին էպիկական պոեմի՝ «Իլիական»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Հին հունարենից գիրքը թարգմանել, առաջաբանն ու ծանոթագրությունները գրել են Գոհար Մուրադյանն ու Արամ Թոփչյանը։ Բանախոսներ՝ Գոհար ՄուրադյանԱրամ ԹոփչյանՀենրիկ ԷդոյանԱրքմենիկ ՆիկողոսյանՀայկ Համբարձումյան

Կիսվել

ԱՐՏԱՇԵՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 8-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Դեկտեմբերի 1-3-ը Մաշտոցյան Մատենադարանի տեսասրահում (թանգրանային մասնաշենք) «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում»-ը կիրականացնի երիտասարդական 8-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է լինելու անվանի ձեռագրագետ, պատմաբան Արտաշես Մաթևոսյանի ծննդյան 100-ամյակին: Մատենադարանի ֆեյսբուքյան էջում կլինի նաև ուղիղ հեռարձակում։ Տե՛ս գիտաժողովի ծրագիրը:

Կիսվել