ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանում բացվեց «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես: Մատենադարանի Վերականգնման բաժնի նախաձեռնությամբ ցուցահանդեսի շրջանակներում դեկտեմբերի 1-ից մինչև հունիսի 30-ը կկազմակերպվի դասախոսությունների շարք:

Երկու շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ հանրությունը հնարավորություն կունենա.

  • հանդիպել ցուցահանդեսի համագործակից ութ հաստատությունների վերականգնող մասնագետների հետ, որոնք կպատմեն ցուցահանդեսում ներկայացված առարկայի վերականգնման պատմությունը:
  • Բացի այդ նախատեսվում է ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների մասին պատմող ֆիլմի դիտում, շրջայց, ոլորտին առնչվող հարցերի քննարկում:
  • Դասախոսությունը կտևի 1.5 ժամ։
  • Մեկնարկը դեկտեմբերի 10-ին։

Մուտքավճար

Ուսանողներ՝ 300 դրամ (միայն ուսանողական քարտը ներկայացնելու դեպքում):
Անհատական՝ 3000 դրամ:

Կիսվել