Գրքի երևանյան փառատոն 2021
Մաշտոցյան Մատենադարանը միացել է Գրքի երեւանյան չորրորդ փառատոնին՝ ներկայացնելով մի շարք աշխատություններ։ Հուլիս 30, 31, օգոստոսի 1-ին կարող եք այցելել Նկարիչների միություն և ձեզ հետաքրքրող գրքերը ձեռք բերել 20% զեղչով։
Մաշտոցյան Մատենադարանը միացել է Գրքի երեւանյան չորրորդ փառատոնին՝ ներկայացնելով մի շարք աշխատություններ։ Հուլիս 30, 31, օգոստոսի 1-ին կարող եք այցելել Նկարիչների միություն և ձեզ հետաքրքրող գրքերը ձեռք բերել 20% զեղչով։
Սիրելի՛ բարեկամներ, հարգելի՛ գործընկերներ,«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում»-ը 2021 թ. նոյեմբերի 25-27-ը կազմակերպում է երիտասարդական VII գիտաժողովը: Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝ ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ, աղբյուրագիտություն, պատմագիտություն, հայոց լեզվի պատմություն, հայ գրականության պատմություն, արվեստագիտություն, արևելագիտություն, աստվածաբանություն, կրոնագիտություն: Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, հայցորդներ, գիտության թեկնածուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից,
Պրոֆ. Հակոբ Փափազյանի 100-ամյակին նվիրված հայագիտական-արևելագիտական միջազգային առցանց գիտաժողովն անցկացվելու է ս.թ. հուլիսի 1-3-ը: Տե՛ս գիտաժողովի ծրագիրը: Առցանց գիտաժողովին կարող եք միանալ zoom-ի հետևյալ հղումով՝ https://us02web.zoom.us/j/88195870689?pwd=b1lFa0JoL3BHaUVnRnV2VHZIZHA4dz09 Եթե պահանջվի ID և code, ապա՝ID — 881 9587 0689Code — 307746
Հարգելի´ այցելուներ Տեղեկացնում ենք, որ մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Մաշտոցյան Մատենադարանը բաց է լինելու մինչև 19։00։ Ժամը 12։00-19։00 մուտքն ազատ է։Մուտքը դիմակով։
Կովկասը և Մերձավոր Արևելքը Միջին դարերում. պատմություն, բանասիրություն, աղբյուրագիտություն, մշակույթ, քաղաքական և տնտեսական հարաբերություններ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը սիրով հրավիրում է մասնակցելու անվանի հայագետ և արևելագետ պրոֆ. Հակոբ Փափազյանի 100-ամյակին (1919-2019) նվիրված հայագիտական-արևելագիտական միջազգային առցանց գիտաժողովին, որը տեղի կունենա 2021 թ. հուլիսի 1-2-ին, ZOOM հարթակում (հղումը կուղարկենք շուտով):Զեկուցումներին կհատկացվի 20 րոպե, հարցերին՝ 5 րոպե ժամանակ։Գիտաժողովի
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Վարդան Ղուկասյան» անուն ազգանունով օգտատերը 28.03.2021թ. ուղիղ եթերում ստահոդ տեղեկատվություն է հրապարակել այն մասին, իբր Մատենադարանից անհետացել, վաճառվել են արաբատառ ձեռագիր մատյաններ: Մատենադարանը հերքում է այս տեղեկատվությունը, հորդորում ֆեյսբուքյան վերոհիշյալ օգտատիրոջը հրապարակավ հերքել հերյուրանքը։ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆՀայտնում ենք, որ ոչ 2018 թվականին, ոչ էլ հետագայում, Մաշտոցյան Մատենադարանում տանիքի փլուզումներ, հետևաբար նաեւ վերանորոգման աշխատանքներ
Հարգելի այցելուներ, տեղեկացնում ենք, որ Մատենադարանի թանգարանային համալիրը բաց է լինելու 2021 թ. հունվարի 8-ից:
Տեղեկացնում ենք Մաշտոցյան Մատենադարանի օտարալեզու բացատրությունների տոմսերի արժեքների փոփոխությունն՝ ընդունված 2020 թ․ մարտի 12-ի, N5 որոշմամբ, որը գործելու է 2021թ․ հունվարի 8-ից։ 1-10 այցելուների բացատրություն օտար լեզուներով – 5000 դրամ11 և ավելի այցելուների բացատրություն օտար լեզուներով – 7000 դրամ Մատենադարանի տնօրինություն
Մատենադարանի տնօրինությունը 2020թ․ դեկտեմբերի 8-ից, ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած Արցախի Հանրապետության քաղաքացիների (անձը հաստատող փաստաթղթով) մուտքը և բացատրությունը սահմանել է անվճար։Ուրախ կլինենք ձեր այցելության համար։
Ս.թ. դեկտեմբերի 10-11-ին տեղի կունենա 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի ծննդյան 900-ամյակին նվիրված առցանց գիտաժողով, որը համատեղ կազմակերպել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը: Գիտաժողովը նպատակ ունի մեծարել անվանի գործչին և ևս մեկ անգամ արժևորել նրա մատենագրական