ՁԻՈՒ ԲԺՇԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋԵՎ

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11-ին, Մատենադարանի տեսասրահում Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը, արևելագետ Մարատ Յավրումյանը և Մատենադարանի գիտաշխատող Օվսաննա Խաչատրյանը կներկայացնեն «Ձիու բժշկարանները Արևելքի և Արևմուտքի միջև» ավստրիական հետազոտական ծրագիրը (2022-2025 թթ.):
Ծրագրի շրջանակում ուսումնասիրվում են ձիերին վերաբերող հայկական միջնադարյան բժշկարանները, որոնք տեղեկություններ են պարունակում ձիաբուծության, ձիերի վարժեցման, դրանց գրավոր աղբյուրների ու թարգմանությունների (Եվրոպայից Ասիա, 13-18-րդ դարեր) մասին:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն ծրագրի առաջին արդյունքները.

• Յասմին Դում-Թրագուտ, Ձիու բժշկության պատմությունը և հայկական ձիու բժշկարանները: (Ծրագրի ընդհանուր ներկայացում): (Ծրագրի ղեկավար, Զալցբուրգի համալսարան)
• Օվսաննա Խաչատրյան, Մատենադարանի թիվ 11161 ձեռագիրը և դրանում ընդգրկված ձիու բժշկարանը (Մատենադարան)
• Մարատ Յավրումյան, Թարգմանություն և գիտելիքի փոխանցում: Արաբերեն ձեռագրերը (Զալցբուրգի համալսարան)

Կիսվել