ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀՈԳՇ. Տ․ ԶԱՔԱՐԻԱ Ծ․ՎՐԴ․ԲԱՂՈՒՄՅԱՆԻ «ԿԻՐԱԿՈՍ ԵՐԶՆԿԱՑՈՒ՝ ՍՈՒՐԲ ԵՒԱԳՐ ՊՈՆՏԱՑՈՒ ԼՈՒԾՄՈՒՆՔՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգշ․ Տ․ Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյանի՝ «Կիրակոս Երզնկացու՝ Սուրբ Եւագր Պոնտացու լուծմունքները» աշխատությունը, որում ներկայացված են Դ. դարի ճգնակյաց աստվածաբան և խորհրդապաշտ Ս. Եվագր Պոնտացու «Յաղագս Ը. խորհրդոցն» և «Հարիւրաւորք վեցերորդք» երկերի ԺԴ․ դարի րաբունապետ Կիրակոս Երզնկացու լուծմունքների բնագրերը՝ ուշագրավ

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՎԵՏԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Ավետիս Ավետիսյանի «Հայ արվեստի պատմության էջեր» խորագրով հոդվածների և նյութերի ժողովածուն: Ժողովածուում ամփոփված է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած արվեստաբան Ավետիս Ավետիսյանի (1986-2020 թթ.) անտիպ աշխատությունների ընտրանին, որի բուն ատաղձը հայ արվեստն է` իր տարաբնույթ դրսևորումներով` որմնանկարչություն, ճարտարապետություն, վիմագրություն, քանդակ, լուսանկարչություն, ձեռագրարվեստ: Մեծապես կարևորվում են հայ

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐՏԱՇԵՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատենադարանի երկարամյա գիտաշխատող՝ 1962 — 1977 թթ. գլխավոր ավանդապահ, պատմական գիտությունների թեկնածու, պատմաբան և ձեռագրագետ Արտաշես Մաթևոսյանի (1922-2004) աշխատությունների ժողովածուն, նվիրված գիտնականի ծննդյան 100-ամյակին։ Ժողովածուն կազմել և խմբագրել է Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը։Գիրքը բաղկացած է երկու մասից՝ առաջինը հիմնականում ձեռագրագիտական, երկրորդը՝ պատմաբանասիրական ուսումնասիրություններ,

Կիսվել

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՕԼԳԱ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԿԱԶՄԱԾ «ՑՈՒՑԱԿ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԱՍԼԱՎՈՆԵՐԵՆ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ» ԳԻՐՔԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Օլգա Վարդազարյանի կազմած «Ցուցակ Մաշտոցի անվան Մատենադարանի եկեղեցասլավոներեն և ռուսերեն ձեռագրերի» գիրքը: Աշխատությունը բովանդակում է Երևանի Մաշտոցյան Մատենադարանի Այլալեզու ձեռագրերի հավաքածուի եկեղեցասլավոներեն և ռուսերեն 33 ձեռագրերի և 1 սրբապատկերի գիտական նկարագրությունը, ինչպես նաև սլավոներեն և հին ռուսերեն 10 պատառիկ-պահպանակների և 36 հայերեն

Կիսվել

ԲՐԻԼ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ ԳՈՀԱՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ «ՀԻՆ ՀՈՒՆԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ» ԱՆԳԼԵՐԵՆ ԳԻՐՔԸ

Բրիլ հրատարակչությունը լույս է ընծայել Մաշտոցյան Մատենադարանի Թարգմանական մատենագրության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանի «Հին հունական առասպելները հայ միջնադարյան գրականության մեջ» անգլերեն գիրքը։Իր տեսակով առաջին այս ուսումնասիրության մեջ Գոհար Մուրադյանն ի մի է բերել միջնադարյան հայերեն երկերում հին հունական առասպելների բոլոր հայտնի հիշատակումները (154 դրվագ): Հայերեն բնագրային հատվածների և, առկայության դեպքում, հունարեն սկզբնագրերի

Կիսվել

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «АРМЕНИЯ И ХРИСТИАНСКАЯ СИРИЯ. КУЛЬТУРНЫЕ СВЯЗИ IV-V ВВ.» ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Լևոն Տեր-Պետրոսյանի «Армения и Христианская Сирия. Культурные связи IV-V вв.» («Հայաստանը և Քրիստոնյա Ասորիքը. Մշակութային կապեր IV-V դդ.») մենագրությունը։ Սույն ուսումնասիրությունը 1987 թ. Սանկտ Պետերբուրգի համալսարանում պաշտպանված դոկտորական ատենախոսությունն է։Լևոն Տեր-Պետրոսյանի աշխատանքը բաղկացած է երկու հիմնական բաժնից։ Առաջին բաժնում ձեռագրերի ուսումնասիրության վրա հիմնված հսկայական աղբյուրագիտական

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԽԱՉԻԿ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ (Թ-ԺԵ.  ԴԱՐԵՐ). ԳԻՐՔ Ա. ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Խաչիկ Ա. Հարությունյանի «Հայերեն ձեռագրերի հիշատակարանների լեզուն (Թ-ԺԵ.  դարեր)»  աշխատության առաջին մասը, որը նվիրված է Թ-ԺԵ. դդ. հայերեն ձեռագրերի հիշատակարանների բառապաշարի քննությանը: Ուսումնասիրվել և դասակարգվել են գրավոր այս հուշարձաններում գործածված բառերը՝ ըստ համապատասխան շերտերի, ինչպես նաև ընդգծվել են հայերենի զարգացման տարբեր փուլերում

Կիսվել

ԼՈւՅՍ Է ՏԵՍԵԼ «ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» ՀԱՆԴԵՍԻ 33-ՐԴ ՀԱՄԱՐԸ

Սույն համարում ընդգրկված են պատմությանը, բանասիրությանը, արվեստին և բնագիտությանը նվիրված հոդվածներ,Երիտասարդական 7-րդ գիտաժողովի (2021 թ. նոյեմբերի 25-27) նյութեր, հրապարակումներ և մի հաղորդում: Համարի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՆԵՐՍԷՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ. ՆԵՐԲՈՂԵԱՆ ԱՍԱՑԵԱԼ Ի ՀՐԱՇԱՓԱՌ ԳԱԼՈՒՍՏ ՀՈԳՒՈՅՆ ՍՐԲՈՅ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատենադարանի աշխատակից Արփինե Ավետիսյանի «Ներսէս Լամբրոնացի. ներբողեան ասացեալ ի հրաշափառ գալուստ Հոգւոյն Սրբոյ» աշխատությունը։Գրքում ներկայացված է հայ միջնադարյան ականավոր մատենագիր Ներսես Լամբրոնացու (1153-1198)` Սուրբ Հոգու գալստյանը նվիրված ներբողի քննական բնագիրը՝ արևելահայերեն և անգլերեն թարգմանություններով։ Ներբողը տողատված է նոր տարբերակով. հաշվի է առնված ռիթմավորված հատվածների և

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱՐԱՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԿԱԶՄԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Արխիվագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանի «Հայկական կազմարարական դպրոցները և Մատենադարանի հայերեն ձեռագրերի կազմերի արձանագրությունները» աշխատությունը: Գիրքը բաղկացած է 2 հիմնական մասից։ Առաջին մասում ներկայացված են հայկական կազմարարության սկզբնավորումն ու զարգացումը, ձեռագրերի կազմերի արձանագրությունները որպես արձանագրագիտության բաղկացուցիչ մաս, կազմարարական դպրոցները, իսկ երկրորդ մասում՝

Կիսվել