ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ 9-12 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ամառային դպրոցի տևողությունն է 3 շաբաթ, որի ընթացքում աշակերտները կծանոթանան Մատենադարանում պահվող ձեռագրերին, արխիվային փաստաթղթերին, դրանց ստեղծման և վերականգնման ընթացքին, ինչպես նաև՝ միջնադարյան արվեստի տարբեր ճյուղերին: Գրանցվելու և մանրամասն տեղեկատվության համար զանգահարեք 033028060 հեռախոսահամարին:

Կիսվել

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ. ԲՆԱԳՐԵՐ ԵՎ ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մաշտոցյան Մատենադարանում հունիսի 13-14-ին տեղի կունենա «Հայաստանը և հայերը համաշխարհային միջնադարում. բնագրեր և ձեռագիր մատյաններ» խորագրով աշխատաժողով՝ Մատենադարանի և Եվրոպական գիտահետազոտությունների խորհրդի «Հայաստանը որպես հանգույց.կապեր և մշակութային փոխհարաբերություններ միջնադարյան Եվրասիայում. IX-XIV դդ.» ծրագրի համագործակցությամբ: Աշխատաժողովի նպատակն է քննարկել և ուշադրություն հրավիրել հայկական կամ հայերին վերաբերող քիչ ուսումնասիրված սկզբնաղբյուրների վրա (մասնավորապես` որոշ անտեսված բնագրերի և ժանրերի)

Կիսվել

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը հայտարարում է 2024 թվականի, առկա ուսուցմամբ (անվճար հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն, հետևյալ մասնագիտության գծով՝ —  Կերպարվեստ, դեկորատիվ արվեստ, դիզայն /Ժէ 00.03 / -1 տեղ, Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 27-ից մինչև հունիսի 20-ի ժամը 16.30-ը ներառյալ, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Մաշտոցի պող. 53, «Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի

Կիսվել

«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԻՋՆԱԴԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ»

2024 թվականին լրանում է Մատենադարանի երիտասարդական ամենամյա գիտաժողովի 10-րդհոբելյանական տարին։ Գիտաժողովը փաստել է իր արդյունավետությունն ու բարձր որակը։ Հաշվի առնելով գիտաժողովի բնույթը և կարևորությունը, ինչպես նաև Մաշտոցյան Մատենադարանի դերը հայ միջնադարագիտության բնագավառում՝ որոշվել է ընդլայնել գիտաժողովի շրջանակը: Այն այս տարվանից կանցկացվի նոր՝ «Մատենադարանի միջնադարագիտական գիտաժողով» խորագրով։ Մատենադարանի միջնադարագիտական գիտաժողովը տեղի կունենա 2024 թ․ նոյեմբերի 28-30-ը։

Կիսվել

ՄԱՐՏԻ 21-22-ԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Ս.թ. հունվարի 26-31-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ընթացքում արդյունավետ քննարկումներ տեղի ունեցան Իրանի խոշորագույն ձեռագրական և գիտական կենտրոնների ղեկավարների հետ: Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ մարտի 21-22-ին Մատենադարանում տեղի է ունենալու «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական գիտաժողով՝ նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան,

Կիսվել

«ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼՈՒ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 12-14-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԿԻԼԻԿՅԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հունվարի 12-ին` ժամը 14։00-ին, Մատենադարանի տնօրինության կողմից հայտարարված բաց դասախոսությունների և աշխատաժողովների շարքի շրջանակում տեղի կունենա դասախոսություն՝ «Ներսես Շնորհալու աստվածաբանությունը և 12-14-րդ դարերի կիլիկյան մանրանկարչությունը» թեմայով։ Բանախոս՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող, ա.գ.թ. Էդդա Վարդանյան։Դասախոսությանը կհաջորդի քննարկում, որը կվարեն պ․գ․դ․ Վահան Տեր-Ղևոնդյանը, պ.գ․ թ․ Արմինե Մելքոնյանը։ Նիստավար՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող Աննա Օհանջանյան։ Դասախոսությունը տեղի կունենա Մատենադարանի տեսասրահում։Տևողությունը՝

Կիսվել

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻՆ

Թեմատիկ ընդգրկումը՝ · Ձեռագրագիտություն· Արվեստ· Գրականություն Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, պարսկերեն և անգլերեն: Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք մինչև 2024 թ.-ի հունվարի 15-ը [email protected] հասցեին ուղարկել կից ներկայացվող գրանցման ձևաչափը և համառոտ կենսագրականը: Ընդունված թեկնածուները հաստատման նամակ կստանան մինչև 2024 թ. փետրվարի 1-ը, որից հետո՝ մինչև 2024 թ. փետրվարի 20-ը, նրանք պետք է ուղարկեն թեզիսի

Կիսվել

ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՇԱՐՔ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

2023 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։00-ին, Մատենադարանի տեսասրահում տեղի կունենա տնօրինության հայտարարած բաց դասախոսությունների և աշխատաժողովների շարքի առաջին՝ «Հայերը միջկրոնական և միջդավանաբանական խոսույթներում․ 16-18-րդ դարեր» թեմայով աշխատաժողովը, որի շրջանակում կներկայացվեն զեկուցումներ, կլինեն կլոր-սեղան քննարկումներ: Տե՛ս աշխատաժողովի ծրագիրը։

Կիսվել

ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2023 Թ. ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼՈՒ «ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ» ԱՂՈԹԱԳՐՔԻ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ (ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ 50 ԼԵԶՎՈՎ)

Աղոթագրքի շնորհանդեսը տեղի կունենա Մատենադարանի թանգարանի տեսասրահում, դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14:30-ին: Միջոցառմանը ներկա է լինելու Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հ. Վահան ծ.վրդ Օհանյանը:

Կիսվել