«ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼՈՒ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 12-14-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԿԻԼԻԿՅԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հունվարի 12-ին` ժամը 14։00-ին, Մատենադարանի տնօրինության կողմից հայտարարված բաց դասախոսությունների և աշխատաժողովների շարքի շրջանակում տեղի կունենա դասախոսություն՝ «Ներսես Շնորհալու աստվածաբանությունը և 12-14-րդ դարերի կիլիկյան մանրանկարչությունը» թեմայով։

Բանախոս՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող, ա.գ.թ. Էդդա Վարդանյան։
Դասախոսությանը կհաջորդի քննարկում, որը կվարեն պ․գ․դ․ Վահան Տեր-Ղևոնդյանը, պ.գ․ թ․ Արմինե Մելքոնյանը։


Նիստավար՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող Աննա Օհանջանյան։

Դասախոսությունը տեղի կունենա Մատենադարանի տեսասրահում։
Տևողությունը՝ 45 րոպե, քննարկումը՝ 30 րոպե։

Կիսվել