ԻՐԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵՆ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԸ
Մատենադարանի պատվիրակությունն այցելել է ԻԻՀ Ղոմ քաղաքի Այաթոլահ Մարաշի Նաջաֆի գրադարան։ Պատվիրակությանն ընդունել է կենտրոնի հիմնադրի որդի՝ տնօրեն Մահմուդ Մարաշի Նաջաֆին։ Այաթոլահ Մարաշի Նաջաֆիի անվան գրադարանն իսլամական ձեռագրերի խոշորագույն կենտրոնն է Իրանում և երրորդը՝ ամբողջ իսլամական աշխարհում։ Հավաքածուն ընդգրկում է շուրջ 85,000 ձեռագիր տարբեր լեզուներով, որոնք բովանդակում են ինչպես կրոնական բնույթի, այնպես էլ գիտության տարբեր