ԱՎԵՏԱՐԱՆ, 1588 Թ., ԹՎԱՆՃ ԳՅՈՒՂ (ԿԱՐԻՆ)
Ծաղկող՝ Առաքել Գեղամեցի Կարինի Թվանճ անապատում և Վայոց ձորում ստեղծագործած, «Արղութեցի մեծ ազգից» սերած Առաքել Գեղամեցին ուշ միջնադարի հայ մանրանկարչության առավել ուշագրավ ներկայացուցիչներից է, որի մանրանկարները հաճախ աչքի են ընկնում ինքնատիպ պատկերագրությամբ, կենցաղային մի շարք արտասովոր մանրամասներով, զարդաձևերի առկայությամբ և գունագեղությամբ: Այս Ավետարանում զետեղված Ծննդոց տեսարանը բացառություն չէ: Բեթղեհեմյան քարայրի կապույտ խորքում Աստվածամայրն է՝ ծնկներն