ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԱՆՆԱ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ ՕՔՍՖՈՐԴՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ
Մատենադարանի ավագ գիտաշխատող Աննա Օհանջանյանը Օքսֆորդում մասնակցել է «Նիկիական և Նիկիա-Կոստանդնուպոլսյան հանգանակը։ Լարվածություն, մերձեցումներ և արդյունքներ» գիտաժողովին, որը կազմակերպվել է Օքսֆորդի Կրոնի և մշակույթի կենտրոնի, Ռեջենթս Փարք քոլեջի, Բոլոնիայի Կրոնագիտության հիմնադրամի և Օքսֆորդի Ֆրանսիական տան կողմից։ Աշխատաժողովը նվիրված էր Նիկիական հանգանակի ընդունման 17-րդ հարյուրամյակին, և միտված էր քննարկելու անցյալում և ներկայում Նիկիական և Նիկիա-Կոստանդնուպոլսյան հանգանակների