«ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարանի Ընծայաբերման սրահում տեղի է ունեցել «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» ոսկե, արծաթե և բրոնզե հուշամեդալների շնորհանդեսը։ Մատենադարանի և «47 դիզայն» ընկերության համագործակցությամբ ստեղծված հուշամեդալներից յուրաքանչյուրը հատվել է խորհրդանշական 405 համարակալված օրինակով։ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալները հնարավոր է ձեռքբերել միայն Մատենադարանում։

Կիսվել