ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՎԱՂ ԱՐԴԻ ՇՐՋԱՆԻ ԱՐԵՎԵԼԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

Սույն թվականի մայիսի 13-14-ը Մատենադարանում տեղի կունենա “Scriptural Knowledge Transmission Among Eastern Christians in the Early Modern Ottoman World” («Սուրբգրային գիտելիքի փոխանցումը վաղ արդի շրջանի արևելաքրիստոնեական համայնքներում») խորագրով աշխատաժողովը, որը նվիրված է վաղ արդի շրջանում (15-18-րդ դդ.) արևելաքրիստոնեական համայնքներում գրավոր և բանավոր կրոնական գիտելիքի ստեղծմանը, շրջանառությանը, փոխանակմանն ու ներկայացմանը բազմակրոն Օսմանյան կայսրությունում և դրանից դուրս։

Կիսվել

ՄՇԱԿՎԵԼ Է ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻ (ԿՈՍՏԱՆԴԻՆ ՔՐԻՍՏԱՓՈՐԻ (ԽԱՉԱՏՈՒՐԻ) ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ) ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԸ

Մատենադարանի արխիվագիտության բաժինը տեղեկացնում է, որ մշակված արխիվային ֆոնդերի շարքը համալրվել է ևս մեկով՝ գրող, բանաստեղծ, գրականագետ, մշակութաբան Կոստան Զարյանի (Կոստանդին Քրիստափորի (Խաչատուրի) Եղիազարյանի) արխիվային ֆոնդով:Կոստան Զարյանի արխիվային փաստաթղթերն ընդգրկող բազմաշերտ ու հարուստ այս ֆոնդը պատկերացում է տալիս գրողի կյանքի, անցած բարդ ու դժվարին ուղու մասին։ Ֆոնդի հիմնական բաժինն են կազմում նրա չափածո և արձակ

Կիսվել

«ԲԺՇԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐ․ ԳԻՏԵԼԻՔԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՄԻՋԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

2026 թվականի ապրիլի 17–18-ին Մատենադարանում տեղի կունենա «Բժշկական ձեռագրեր․ գիտելիքի թարգմանությունը և փոխանցումը միջկայսերական միջավայրերում» խորագրով աշխատաժողով։ Աշխատաժողովի ընթացքում բժշկական ձեռագրերի ուսումնասիրության և գիտելիքի միջմշակութային փոխանցման խնդիրների վերաբերյալ զեկուցումներ կներկայացնեն 20 գիտնականներ տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Իրանից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից և Հայաստանից։ Աշխատաժողովի անցկացման վայրը՝ Մատենադարան, Տեսասրահ Տե՛ս աշխատաժողովի ամփոփումները և ծրագիրը:

Կիսվել

2026 Թ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-23-Ը ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ԲՆԱԳԻՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ․ ԱՆՏԻԿ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲՆԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ 5-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Մատենադարանը և ՌԴ ԳԱ Համաշխարհային գրականության ինստիտուտը կազմակերպում են «Բնագիր և մեկնություն․ անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնաբանության խնդիրներ» թեմայով հինգերորդ միջազգային գիտաժողովը: Զեկուցումները կարող են վերաբերել հին ու միջնադարյան բնագրերի կամ դրանց առանձին հատվածների նոր մեկնաբանմանը՝ բնագրագիտական, հնագրագիտական, լեզվաբանական, պատմագիտական, գրականագիտական և փիլիսոփայական տեսանկյուններից, ինչպես նաև մեկնության տեսության խնդիրների և դարավոր մեկնողական ավանդույթի քննությանը: Գիտաժողովի

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՍՅՈՒՆՅԱՑ ԵՊԻՍԿՈՊՈՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԱԹԵՎՅԱՆ ՆՍՏՈՑԸ. ՇԱՂԱՏԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱ ԵԿԵՂԵՑԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Թեմայի բանախոսը կլինի Մատենադարանի ավագ գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Վիմագրության բաժնի վարիչ, պ.գ.դ. Արսեն Հարությունյանը։Նիստավար՝ բ․գ․թ․ Հասմիկ Կիրակոսյան։Դասախոսությանը կհաջորդի քննարկում, որը կվարի պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը։Դասախոսությունը տեղի կունենա Մատենադարանի տեսասրահում։Տևողությունը՝ 40 րոպե, քննարկումը՝ 30 րոպե։

Կիսվել

ԱՅԳ Է ԲԱՑՎՈՒՄ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՅԳՈՒ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Մատենադարանի լանջի հողատարածքն իր վերջին մերկ ձմեռն է անցկացնում։ Շուտով իր դարավանդային կանաչ ճեմուղիներով քայլելու են բոլոր Երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը։ Իսկ ի՞նչ գաղափարական ու տարածական բնութագիր է ունենալու ապագա այգին։ Ինչպե՞ս է այգին լրացնելու Մատենադարանի թանգարանային փորձառությունը և երկխոսության մեջ մտնելու ձեռագրական ժառանգության հետ։ Ինչպե՞ս է այգին կապվելու քաղաքի ավելի լայն կանաչ ցանցի և

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Ս.թ. հունվարի 16-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում տնօրեն Արա Խզմալյանը կներկայացնի 2025 թ. գործունեության հաշվետվությունը։ Տնօրենի առաջարկով և հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ նիստի առաջին մասը (բովանդակային հաշվետվությունը) կանցկացվի բաց ձևաչափով։ Հոգաբարձուների խորհրդի նիստին կհաջորդի «Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» խորագրով ցուցադրության բացումը, որը տեղի կունենա ժամը 17:00-ին։

Կիսվել

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԻ «ՀՈՒՇԵՐ ԻՄ ԿՅԱՆՔԻՑ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Նոյեմբերի 19-ին Մատենադարանի թանգարանի կրթամշակութային սրահում տեղի կունենա Երվանդ Տեր-Մինասյանի «Հուշեր իմ կյանքից» (երկրորդ լրամշակված հրատարակություն) գրքի շնորհանդեսը։ Հատորն ընդգրկում է հայ դասական բանասիրության ականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Երվանդ Տեր-Մինասյանի հուշերը՝ Հառիճում, Գևորգյան ճեմարանում, Գերմանիայում ուսման տարիների, հետագա շրջանի մանկավարժական ու գիտական գործունեության, նաև Կոմիտասի մասին։ Գիրքը լույս է տեսել «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի աջակցությամբ։

Կիսվել

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ «ՀԱՍԿ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԵԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

2025թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին, Մատենադարանի թանգարանի տեսասրահում տեղի կունենա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Հասկ» հայագիտական տարեգրքի (Նոր շրջան, ԺԴ. տարի) շնորհանդեսը: Պարբերականի առաջին հատորները հրատարակվել են 1948-1950 թթ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, հայագետ Գարեգին Ա Հովսեփյանի ղեկավարությամբ: Մեծ դադարներով մինչ 2003 թ. լույս է տեսել «Հասկ»-ի 12 հատոր:«Հասկ» հայագիտականի նոր հատորը ընդգրկում է Հայաստանի

Կիսվել