«ԲՆԱԳԻՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Նոյեմբերի 4-6 Մատենադարանում տեղի է ունենալու «Բնագիր և մեկնություն․ անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնաբանման խնդիրներ | 2025» ամենամյա գիտաժողովը։ Տե՛ս գիտաժողովի ծրագիրը:
Նոյեմբերի 4-6 Մատենադարանում տեղի է ունենալու «Բնագիր և մեկնություն․ անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնաբանման խնդիրներ | 2025» ամենամյա գիտաժողովը։ Տե՛ս գիտաժողովի ծրագիրը:
Մատենադարանը հրավիրում է մասնակցելու «Բժշկական ձեռագրեր․ գիտելիքի թարգմանությունը և փոխանցումը միջկայսերական միջավայրերում» խորագրով միջգիտակարգային աշխատաժողովին։ Աշխատաժողովը նվիրված է միջմշակութային և պատմական համատեքստերում բժշկական գիտելիքի փոխանցման, վերաշարադրման և ձևափոխման գործընթացների ուսումնասիրությանը՝ հայերեն բժշկական ձեռագրային ժառանգության հիման վրա (խրախուսվում է պարսկերեն, արաբերեն, թուրքերեն և դրանց հայատառ տարբերակների ձեռագրային նյութի ընգրկումը նույնպես)։ Տե՛ս մանրամասները:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի համագործակցությամբ 2025 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ին, Մատենադարանում տեղի կունենա «Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի». Արդի իրավունքի միջնադարյան ակունքները»-ն՝ համաշխարհային հիշողության շտեմարանում» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությանը:Մատենադարանի հայտով՝ 2025 թվականի ապրիլի 10-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանում, անդամ երկրների միաձայն որոշմամբ, Մխիթար Գոշի
Հոկտեմբերի 14-17-ը Մատենադարանում տեղի է ունենալու «Հիշողության կերպարանքները» 14-րդ ամենամյա միջազգային գիտագործնական սեմինարը: Տե՛ս ծրագիրը:
Հոկտեմբերի 2-ին` ժամը 14։00-ին, Մատենադարանում տեղի կունենա բանախոսություն՝ «Միջանկյա՞լ շրջան. ասորա-հայկական հարաբերությունների պատմությունը 6-10-րդ դարերում /Intermediate period? Syro-Armenian history from the 6th until the 10th century»։Դասախոսությունը առնչվում է «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագրի», 25RG-6E024 ծածկագրով «Մլքե թագուհու Ավետարանը (Վնտկ Հմր 1144/86 ձեռագիր) պատմամշակութային, ձեռագրական և արվեստաբանական տեսանկյունից» թեմային։Բանախոս՝ Վիեննայի համալսարանի հետդոկտորական հետազոտող, ղպտերենի դասախոս Էնդի
Անկախության տոնին ընդառաջ՝ Արամ Խաչատրյանի անվ․ համերգասրահում, ժամը 20:00-ին, տեղի կունենա Մատենադարանում պահվող մեկ մասնատված թերթի և մայր Մատյանի վերամիավորման արարողությունը։ Մատյանը ձեռք է բերվել, Հայաստան է տեղափոխվել և Մատենադարանին է ընծայաբերվում Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ։
Սեպտեմբերի 20-ին` ժամը 14։00-ին, Մատենադարանում տեղի կունենա բանախոսություն՝ «Հետքը, արխիւ-դիւանը, եւ դիպուածային արխիւը. Սանթա Քաթարինա Նաւուն թուղթերէն վաղ արդի ձայներու վերականգնում» թեմայով։ Բանախոս՝ Ռիչարդ Հովհաննիսյանի անվան Հայոց պատմության ամբիոնի վարիչ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆ․ ՍեպուհԴ․ Ասլանյան։Դասախոսությանը կհաջորդի քննարկում, որը կվարի Մաշտոցյան Մատենադարանի արևելագիտության բաժնի վարիչ , պ․ գ․դ․ Քրիստինե Կոստիկյանը։ Նիստավար՝ Մատենադարանի բժշկական
Ս․թ․ նոյեմբերի 27-29-ը Մատենադարանում կանցկացվի Միջնադարագիտական 11-րդ միջազգային գիտաժողովը, որին հրավիրում ենք մասնակցելու միջնադարագիտության բնագավառում իրենց ուսումնասիրություններն իրականացնող հետազոտողներին: Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝ — ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,— աղբյուրագիտություն, պատմագիտություն,— հայոց լեզվի պատմություն,— հայ գրականության պատմություն,— արվեստագիտություն,— արևելագիտություն,— աստվածաբանություն, կրոնագիտություն: Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, հայցորդներ, գիտության թեկնածուներ ինչպես
Սույն թվականի հուլիսի 9-ից 12-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) և ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ, կազմակերպում է Հայագիտական միջազգային կոնգրեսը: Կոնգրեսի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, Մատենադարանի Հրաչյա Թամրազյան դահլիճում: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԳՄՍՆ
Մատենադարանում բացվելու է նոր ցուցադրություն՝ «Արարչագործ բնության ձեռագրական խորհուրդը» խորագրով՝ նվիրված արարչագործ բնությանը։ Ցուցադրությանը ներկայացված են Աստվածաշնչի Ծննդոց գրքի հատընտիր ձեռագրերի այն էջաբացվածքները, որոնցում պատկերված է Արարչագործությունն ըստ օրերի: Ցուցադրված են նաև աշխարհի արարման տեսարաններով ձեռագիր մատյաններ, հնատիպ գրքեր, հմայիլներ, որոնց կից՝ դեկորատիվ կիրառական արվեստի առարկաններ: Ընտրված են նաև պարսկերեն ու արաբերեն ձեռագրեր, որոնցում պատկերված