«ՏԱՌԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

«Տառերի աշխարհում» կրթամշակութային ծրագիրը Մատենադարանի ամենափոքրիկ այցելուների համար է (1-2-րդ դասարան)։ Ծրագրի ընթացքում փոքրիկ գիտունիկները հարցուպատասխանների և պրակտիկ աշխատանքի արդյունքում կբացահայտեն․ Ինչ է գիրը, զարդագիրը Կվերհիշեն հայոց գրերի ստեղծման պատմությունը Կծանոթանան տառերի թվային համարժեքներին Գործնական հատվածում երեխաները մասնագետի օգնությամբ կսովորեն զարդագիր ձևով գրել իրենց անվան սկզբնատառը։ Ծրագրի տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե Խմբում աշակերտների թիվը՝

Կիսվել

«ԲՆԱԳԻՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ. ԱՆՏԻԿ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲՆԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Այսօր Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկեց «Բնագիր և մեկնություն. անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնաբանման խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը։Ողջույնի խոսքով հանդես եկան Մատենադարանի տնօրենի՝ գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, գիտաժողովի կազմակերպիչներից Բորիս Նիկոլսկին (École Normale Supérieure de Lyon, Մատենադարան, ՌԴ ԳԱ Համաշխարհային գրականության ինստիտուտ) և Նիկոլայ Գրինցերը (ՌԴ Հումանիտար հետազոտությունների դպրոց, ՌԴ ԳԱ Համաշխարհային գրականության ինստիտուտ)։Գիտաժողովը կընթանա մինչև

Կիսվել

ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մաշտոցյան Մատենադարանում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի պաշտոնական հանդիպումը: Այցի շրջանակում Մատենադարանի ցուցադրությունների սրահում բացվել է Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին նվիրված ժամանակավոր ցուցադրություն։ Հյուրերը շրջել են ցուցասրահում, ծանոթացել Միսաք Մանուշյանի անձնական արխիվային նյութերին։

Կիսվել

«ՀԱՅ ԱՐԺԷՔՆԵՐՈՒ ԳՆԱՀԱՏԱՆՔԸ ՄԵՐ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՏՈՒՄՆԵՐՈՒՆ ՄԷՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 26-ին Մատենադարանում կայացավ Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ, հայագետ, նարեկացիագետ, փիլիսոփա, պրոֆեսոր գերապայծառ Տ. Պողոս-Լևոն Արքեպիսկոպոս Զեքիյանի դասախոսությունը՝ «Հայ արժէքներու գնահատանքը մեր ընթացիկ պատումներուն մէջ» խորագրով: Այս հանդիսությունն առիթ էր նշելու և շնորհավորելու սրբազան հոր 80ամյակը: Իր հայագիտական հսկայածավալ գործունեության համար Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Լևոն Արք. Զեքիյանին շնորհեց Մատենադարանի Մեսրոպ Մաշտոցի անվան

Կիսվել

ՂՈՒԿԱՍ ՉՈՒԲԱՐՅԱՆ — 100

2023թ-ին պետականորեն նշվում է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100 ամյակը։ Այդ առթիվ հոկտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանում կբացվի բացառիկ ցուցադրություն:Ցուցադրությանը կներկայացվի Ղուկաս Չուբարյանի 30 քանդակ:Կցուցադրվեն քանդակներ Հայաստանի ազգային պատկերասրահի և Չուբարյան ընտանիքի հավաքածուներից:Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանը ծնվել է 1923 թ. նշանավոր իրավաբան, հասարակական-քաղաքական գործիչ Գրիգոր Չուբարյանի ընտանիքում: Ուսումն ստացել է Թերլեմեզյանի

Կիսվել

ՀՀ ԳԱԱ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ ՏԵՐ ՆԵՐՍԵՍ (ՎՐԵԺ) ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

Հայագիտության ոլորտում նշանակալի ավանդի և Մաշտոցյան Մատենադարանի ձեռագիր և արխիվային հավաքածուն արժեքավոր նյութերով հարստացնելու համար ՀՀ ԿԳՄՍ նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը հանձնեց «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալը Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանին։Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանը 1975-2012թթ. զբաղեցրել է Բրիտանական գրադարանի «Քրիստոնեական Մերձավոր Արևելքի» բաժնի պատասխանատուի պաշտոնը:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

Գրադարանավարի օրվա առթիվ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար Մաշտոցյան Մատենադարանի Գրադարանի վարիչ Տաթևիկ Ղազումյանն ու ընթերցասրահի վարիչ Ժաննա Մաթևոսյանը պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով և պատվոգրով։

Կիսվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ԲԱԲԿԵՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ

2023 թ. լրանում է նշանավոր հայագետ, արևելագետ, Մաշտոցյան Մատենադարանի փոխտնօրեն (1965-1994) Բաբկեն Չուգասզյանի 100-ամյա հոբելյանը: Այդ կապակցությամբ ս. թ. նոյեմբերի 17-18-ին Մատենադարանում նախատեսվում է իրականացնել միջազգային միջնադարագիտական գիտաժողով: Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են՝ Աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն: Զեկուցումներին տրվում է 15-20 րոպե ժամանակ: Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք լրացնել գրանցման ձևաթուղթը և ուղարկել  [email protected]

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ Է ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Մատենադարանը հրատարակել է Սեն Արևշատյանի “Избранные переводы с древнеармянского” («Գրաբարից ռուսերեն թարգմանությունների ընտրանի»-ն) ժողովածուն։ Այն հրատարակության է պատրաստել Մատենադարանի «Թարգմանական մատենագրության» բաժնի վարիչ, բ.գ.դ. Գոհար Մուրադյանը։Ժողովածուում ընդգրկված են Մատենադարանի երկարամյա տնօրեն, ակադեմիկոս Սեն Արևշատյանի՝ հին հայերեն թվով հինգ բնագրերի (գիտական ու փիլիսոփայական բնույթի աշխատություններ) ռուսերեն թարգմանություններ:Գիրքը հրատարակվել է «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին աջակցությամբ: Թվային

Կիսվել