ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԷՐԲԻԼԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ, մեկշաբաթյա դասընթաց է անցկացնում Էրբիլի Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնում։ Շարունակելով աշխարհի տարբեր կենտրոններում գրավոր ժառանգության պահպանության ու վերականգնման առաքելությունը՝ Մատենադարանի երկու վերականգնող մասնագետներ՝ Արտավազդ Այվազյանը և Լիլիթ Բաչաչյանը, վերոնշյալ կենտրոնի մասնագետներին ներկայացնում են ձեռագրերի և արխիվային վավերագրերի վերականգնման Մատենադարանի բազմամյա փորձը։