Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել «Բանբեր Մատենադարանի» պարբերականի 36-րդ հատորը, որն ընդգրկում է պատմությանը, բանասիրությանը, բնագիտությանը, մատենագիտությանը առնչվող նյութեր, բնագրերի հրապարակումներ, գրախոսականներ և «Ներսես Շնորհալի՝ Բազմաշնորհ Հայրապետը» միջազգային գիտաժողովի նյութերի ընտրանի։ Հանդեսը լույս է տեսնում «JTI ARMENIA» ընկերության հովանավորությամբ: Գլխավոր խմբագիր՝ Գոհար Մուրադյան Համարի թվային տարբերակը տե՛ս այստեղ:
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ «ԿԻԼԻԿԻԱ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԱՊԵՏ ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՇԱՀԱՆ ԱՐՔ. ՍԱՐԳԻՍՅԱՆԸ
Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանի վերջին շրջանի ձեռքբերումները գիտական, գիտատեխնիկական և թանգարանային ոլորտներում: Բարձր է գնահատվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Մաշտոցյան Մատենադարանի համագործակցությունը հայերեն ձեռագիր ժառանգության պահպանման, վերականգնման ու ուսումնասիրման ոլորտներում: Գերաշնորհ Տեր Շահան արք. Սարգիսյանը մեծապես կարևորել է նշված ուղղություններով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը: Քննարկվել են Մաշտոցյան Մատենադարանի պատվիրակության՝ փետրվարին Մեծի Տանն Կիլիկիո
Երաժշտական բնագրերի ուսումնասիրության խումբ
Խմբի գործունեության առաջնահերթությունն է՝ Այս ժառանգության ուսումնասիրությունների առանցքը պետք է լինի միջնադարյան խազագրությունը, բանավոր ավանդույթով պահպանված երգեցողության ճյուղավորումները, երգեցողության միջնադարյան գեղագիտությունն ու խորհրդաբանությունը, բնագրերի ծիսական խորհրդաբանությունը, համեմատական երաժշտագիտական-բանասիրական քննությունը (հայ-ասորական, հայ-բյուզանդական և այլ մշակույթների հետ ժանրային, երաժշտական, բնագրային առնչությունների վերհանումը): Խմբի ղեկավար՝ Արյուսակ Թամրազյանարվեստագիտության թեկնածուՀեռախոս՝ (010) 513028, ներքին՝ 1-51
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ Է ՊԱՀՎՈՒՄ «ՀՐԱՇԱԳՈՐԾ» ՉԱՐՍԱՆՋԱԿԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ
Չարսանջակի Ավետարանն ընդօրինակվել է 1471 թ․ Երուսաղեմում, ապա տարվել է Արևմտյան Հայաստան և պահվել Չարսանջակ նահանգի Կոտառիչ գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցում։ Բուժիչ հատկությունների և գերբնական զորության համար ձեռագիրը կոչվել է «հրաշազարդ», «հրաշագործ», «չարխափան»։ Արծաթյա կրկնակազմով, չորս ավետարանիչների ու Քրիստոսի խաչելությամբ պատկերված Ավետարանը աղոթքի առարկա էր ինչպես տարածաշրջանում ապրող քրիստոնյա հայերի, այնպես էլ այլադավանների համար: Բազմաթիվ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Գործարար, բարերար Վահե Բադալյանը Մատենադարանին է նվիրաբերել ձեռագիր մատյանների կազմերի եռաչափ ձևաչափով սքանավորման սարք, որի շնորհիվ էապես մեծանալու է ձեռագրերի կազմերի ուսումնասիրման, առանձնահատկությունների որոշարկման, ինչպես նաև հավանական վնասվածքների բացահայտման հնարավորությունը։ Սքանավորման արդյունքները նպաստելու են նաև Մատենադարանի ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը։ Նորագույն սարքի կիրառումն աննախադեպ է ոչ միայն Մատենադարանի ձեռագրերի կազմերի ուսումնասիրման ոլորտում, այլև լայն հնարավորություն է
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՔՐԻՍՏԻՆԵ ԿՈՍՏԻԿՅԱՆԸ ՏՈԿԻՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ
Մատենադարանի առաջատար գիտաշխատող, պ․գ․դ․ պրոֆեսոր Քրիստինե Կոստիկյանը 2024 թ․ հունվարի 27-28-ը մասնակցել է Տոկիոյի Համալսարանում տեղի ունեցած «Հանդուրժողականությունը և անհանդուրժողականությունը վաղ արդի աշխարհում» խորագրով միջազգային աշխատաժողովին: Քրիստինե Կոստիկյանը ներկայացրել է «Վաղ արդի շրջանում հայ քրիստոնյաների առաջ կանգնած մարտահրավերները շիա իսլամի տիրապետության պայմաններում» թեմայով զեկուցում։ Աշխատաժողովին մասնակցել են գիտնականներ Ճապոնիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից։ Ավարտին որոշում
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
ԻԻՀ Մատենադարանի պատվիրակության այցը նշանավորվեց նաև Իրանի առաջատար հրատարակչական կենտրոնների ղեկավարների հետ հանդիպմամբ: Արդյունավետ քննարկում տեղի ունեցավ «Մաշխ» հրատարակչության հետ, որի ծրագրերում առաջնահերթություն է նաև հայ մշակույթի հանրահռչակումը Իրանում: Իրանագիտական հիմնադրամի ղեկավարության հետ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին մասնագետների վերապատրաստման, համատեղ գիտաժողովներ և ցուցադրություններ կազմակերպելու ուղղությամբ:
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՅՏՆԻ՝ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵՎ ԿՈՐՅՈՒՆ ՔԱՆԴԱԿԱՇԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ ՂՈՒԿԱՍ ՉՈՒԲԱՐՅԱՆԻ ՄԵԿԴԱՐՅԱ ՀՈԲԵԼՅԱՆՆ, ԱՅՍՕՐ ԱՄԲՈՂՋԱՑԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՄԲ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՂՈՒԿԱՍ ՉՈՒԲԱՐՅԱՆ 100. ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱԼՈԳ»-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Հայաստանի ժողովրդական նկարչի քանդակների ցուցասրահում տեղի է ունեցել «Ղուկաս Չուբարյան 100. ցուցահանդեսի կատալոգի» շնորհանդեսը: Նախաձեռնությունը քանդակագործի դուստր Անուշ Չուբարյանինն է: Գաղափարի իրագործմանն աջակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Ազգային պատկերասրահը: Կատալոգը ներառում է արվեստագետի կյանքի կարևոր շրջափուլերը ներկայացնող շուրջ 30 քանդակների պատկերներն ու արխիվային լուսանկարները: Ներկաներին ողջունել է Մատենադարանի տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը, ելույթ են
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Իրանի Իսլամական Հանրապետություն Մատենադարանի պատվիրակության այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Թեհրանում Գրավոր ժառանգության ուսումնասիրման և հրատարակման գիտահետազոտական կենտրոնի ղեկավարության հետ: Քննարկումների ընթացքում կողմերը կարևորել են հայ-իրանական գրավոր ժառանգության ուսումնասիրման գործում համատեղ իրականացվող աշխատանքները խորացնելու անհրաժեշտությունը: Որպես առաջին քայլ ընտրվել և թվային տարբերակով տրամադրվել են կենտրոնում պահվող երկլեզու (հայերեն և պարսկերեն) երեք ձեռագիր, որոնք առաջիկա