ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Գործարար, բարերար Վահե Բադալյանը Մատենադարանին է նվիրաբերել ձեռագիր մատյանների կազմերի եռաչափ ձևաչափով սքանավորման սարք, որի շնորհիվ էապես մեծանալու է ձեռագրերի կազմերի ուսումնասիրման, առանձնահատկությունների որոշարկման, ինչպես նաև հավանական վնասվածքների բացահայտման հնարավորությունը։

Սքանավորման արդյունքները նպաստելու են նաև Մատենադարանի ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը։

Նորագույն սարքի կիրառումն աննախադեպ է ոչ միայն Մատենադարանի ձեռագրերի կազմերի ուսումնասիրման ոլորտում, այլև լայն հնարավորություն է ընձեռելու թանգարանային առարկաների սքանավորման և ուսումնասիրման համար։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ շնորհակալություն հայտնելով բարերարին և շնորհավորելով գործընկերներին՝ կարևորել է Մատենադարանի և մասնավոր հատվածի համագործակցության խորացման շարունակականությունը։

Շնորհանդեսին ձեռագիր մատյանների կազմարարության պատմությանն է անդրադարձել Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժնի վարիչ Արմեն Մալխասյանը:

Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն իր խոսքում կարևորել է նաև նորագույն տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերի գծով տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը:

Կիսվել