ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՔՐԻՍՏԻՆԵ ԿՈՍՏԻԿՅԱՆԸ ՏՈԿԻՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ

Մատենադարանի առաջատար գիտաշխատող, պ․գ․դ․ պրոֆեսոր Քրիստինե Կոստիկյանը 2024 թ․ հունվարի 27-28-ը մասնակցել է Տոկիոյի Համալսարանում տեղի ունեցած «Հանդուրժողականությունը և անհանդուրժողականությունը վաղ արդի աշխարհում» խորագրով միջազգային աշխատաժողովին: Քրիստինե Կոստիկյանը ներկայացրել է «Վաղ արդի շրջանում հայ քրիստոնյաների առաջ կանգնած մարտահրավերները շիա իսլամի տիրապետության պայմաններում» թեմայով զեկուցում։

Աշխատաժողովին մասնակցել են գիտնականներ Ճապոնիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից։ Ավարտին որոշում է կայացվել ներկայացված զեկուցումները որոշակի մշակումից հետո տպագրել առանձին ժողովածուի մեջ։

Աշխատաժողովի ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով ⬇

研究会・講演会|日本中東学会 (james1985.org)

Քրիստինե Կոստիկյանը հունվարի 31-ին դասախոսություն է կարդացել նաև Կիոտոյի Համալսարանում՝ «Հայ վաճառականների 17-18-րդ դարերի գործունեության որոշ առանձնահատկությունները՝ ըստ պարսկերեն վավերագրերի» թեմայով։

Այս մասին հայտարարությունն առկա է հետևյալ հղումով⬇

第65回羽田記念館定例講演会 (kyoto-u.ac.jp)

Կիսվել