ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՐՎՈՒՄ Է ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԻՄՔԻ ՎՐԱ

Այսօր Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանն ու բաժնի աշխատակիցներն այցելել են ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա և ծանոթացել տեխնիկական հնարավորություններին։ Քննարկվել է առաջիկայում իրականացվող միջոցառումների ծրագիրը:

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԱՅՑԵԼԵՑ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ «ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ» ԲԱԺՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ, ԱՆՎԱՆԻ ՍԵՊԱԳՐԱԳԵՏ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ՇՐՋԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻՑ ՊՐՈՖԵՍՈՐ ԻՐՎԻՆԳ ՖԻՆՔԵԼԸ

Իրվինգ Ֆինքելը շրջայց կատարեց Մատենադարանի թանգարանում, ծանոթացավ հիմնական և ժամանակավոր ցուցադրություններին: Նա մեծապես տպավորվեց Մատենադարանի հարուստ ձեռագրական ժառանգությամբ, հատկապես՝ օտարալեզու հավաքածուների բազմազանությամբ, ինչպես նաև թանգարանային ցուցադրության հանգամանալից ներկայացմամբ:Պրոֆեսոր Ֆինքելը Հայաստանում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հրավերով:

Կիսվել

ՀԱՅԵՐԵՆ ԱՌՑԱՆՑ ՁԵՌԱԳՐԵՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՅԼ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐՈՒՄ

Index of Armenian Manuscripts-ը առցանց մատենագիտական ցանկ է, որում հավաքագրված են աշխարհի տարբեր  թվային գրադարաններում տեղ գտած, առցանց հասանելիություն ունեցող հայերեն ձեռագրերը։ Միավորները, ըստ գտնվելու վայրերի, դասավորված են այբբենական կարգով: Ձեռագրերի վերաբերյալ  հիմնական տվյալները (դարականիշը, նյութը, ժամանակը, էջերի քանակը, ծավալը և բովանդակությունը) վերցված են համապատասխան ձեռագրացուցակներից։ See manuscript հիպերլինքի վրա սեղմելով կարելի է տեսնել համապատասխան

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Մատենադարան է այցելել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա շնորհավորել է Արա Խզմալյանին՝ տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, և պատրաստակամություն է հայտնել համակողմանիորեն համագործակցել Մատենադարանի հետ կրթական և գիտական համատեղ նախագծերի շրջանակում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ սկսել ԵՊՀ հնատիպ գրքերի վերականգնման ուղղությամբ։Արա Խզմալյանը հանդիպել է նաև ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Կարեն

Կիսվել

ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐՆԵՐ

«Բանբեր Մատենադարանի» գիտական պարբերականի գլխավոր խմբագիր է նշանակվել Մատենադարանի «Թարգմանական մատենագրության» բաժնի վարիչ, բ․գ․դ․ Գոհար Մուրադյանը։ Matenadaran: Medieval and Early Modern Armenian Studies օտարալեզու գիտական պարբերականի գլխավոր խմբագիր է նշանակվել Մատենադարանի «Միջնադարյան գրականության և բանասիրության» բաժնի վարիչ, բ․գ․դ․ Արամ Թոփչյանը։ Սահմանված չափանիշները մեծապես նպաստելու են միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում Մատենադարանի պարբերականների ներգրավմանը, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԵՎՐՈՊԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐՆ ԱՐՎԵՍՏՆ Է» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Սույն թվականի օգոտոսի 26-ին, Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Մաշտոցյան Մատենադարանում բացվեց «Եվրոպա-Հայաստան. հանդիպման վայրն արվեստն է» խորագրով ցուցահանդես, որը նվիրված է XVII-XIX դարերի հայ գրքարվեստում, մասնավորապես՝ ձեռագրերում եվրոպական արվեստի ազդեցությանը։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ողջունեց ներկաներին և իր խոսքում մասնավորապես նշեց, որ եվրոպական ժառանգությունը մտքի ազատության և որոնման ոգու խորհրդանիշ է, և այդ իմաստով դժվար

Կիսվել

«ԱՅՍ ՕՐԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԷՐ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՄԱՍԱՆՈՐԻ ՈՒԿՈՒՇԻՄԱ

Օգոստոսի 29-ին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Մասանորի Ֆուկուշիմային:Դեսպանը ծանոթացավ «Եվրոպա-Հայաստան. հանդիպման վայրն արվեստն է» նորաբաց ցուցադրությանը, ինչպես նաև թվայնացման և վերականգնման աշխատանքներին: Հատուկ շրջայց կազմակերպվեց Մատենադարանի արխիվապահոցում, որտեղ դեսպանին ներկայացվեցին ճապոնական մշակույթին առնչվող արխիվային նմուշներ: Վերականգնման բաժնի աշխատակիցները մասնավորապես ներկայացրեցին ձեռագրերի վերականգնման ընթացքում կիրառվող ճապոնական

Կիսվել

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը հայտարարում է 2023 թվականի, հեռակա ուսուցմամբ (անվճար հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն, հետևյալ մասնագիտության գծով՝ Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ սեպտեմբերի 9-ը ժամը 16.00 ներառյալ, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Մաշտոցի պող. 53, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, 310 աշխատասենյակ: Տեղեկությունների համար դիմել վերոնշյալ հասցեով, 303 աշխատասենյակ: Հեռ. 513-013, 093225311 ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԴԻՎԱՆ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ» ՆՈՐ ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԳՐՔԻ Գ ՀԱՏՈՐԸ

Լույս է տեսել «Դիվան հայոց պատմության» նոր մատենաշարի առաջին գրքի Գ հատորը, աշխատասիրությամբ՝ Վարդան Գրիգորյանի և Արսեն Հարությունյանի, խմբագրությամբ՝ Գևորգ Տեր-Վարդանյանի: Հատորում ամբողջանում է Ղուկաս Ա. Կարնեցի Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալման վերջին յոթ տարիների՝ 1793-1799 թթ. նամակների, կոնդակների ու տարաբնույթ գրագրությունների հավաքածուն (1610 միավոր): Լուսաբանվում են կաթողիկոսի ունեցած կապերն ու փոխհարաբերությունները Հայաստանի և գաղթավայրերի հոգևոր

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱՅԻԿ ԽԶՄԱԼՅԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՎԱՀԵ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԳԾՈՎ ՓՈԽՏՆՕՐԵՆ

Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանի հրամանով Վահե Թորոսյանը նշանակվել է Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն։ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 2008-2011 ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրա (պատմական գիտությունների թեկնածու) 2002-2007 Հայկական պետական մանկավարժական համալսարան (Պատմության և իրավագիտության ֆակուլտետ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ 2023 «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի քարտուղար 2019-2023 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի «15-19-րդ դարերի

Կիսվել