ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Մատենադարան է այցելել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա շնորհավորել է Արա Խզմալյանին՝ տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, և պատրաստակամություն է հայտնել համակողմանիորեն համագործակցել Մատենադարանի հետ կրթական և գիտական համատեղ նախագծերի շրջանակում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ սկսել ԵՊՀ հնատիպ գրքերի վերականգնման ուղղությամբ։
Արա Խզմալյանը հանդիպել է նաև ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Կարեն Թռչունյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Մատենադարանի վերականգնման բաժնի մասնագետները, որոնց հետ քննարկվել են մանրէաբանական հետազոտությունների իրականացման ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրման պայմանները։
Երկու կառույցները կմեկտեղեն գրավոր ժառանգության անվտանգության ապահովմանն ուղղված գիտական հետազոտությունները, մասնագիտական ռեսուրսները, կնպաստեն Մատենադարանում ձևավորված գիտական փորձի և ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի գիտական ներուժի ու նորարարական սարքավորումների համատեղ գործադրմանը։

Կիսվել