ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀՆԱՎԱՅՐԻՑ ԹԱՆԳԱՐԱՆ». ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԽԵՑԵՂԵՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 10-ին Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասում գործող ‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի շրջանակում տեղի ունեցավ «Հնավայրից Թանգարան». հնագիտական խեցեղենի վերականգնումը» խորագրով դասախոսություն, որը վարեց «Պատմամշակույթային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման բաժին-լաբորատորիայի պետ Տիգրան Զաքյանը։ Ներկաները ծանոթացան հնագիտական խեցեղենի վերականգնման աշխատանքներին, 2013-2022 թվականներին Մեծամոր հնավայրում հայ-լեհական միջազգային արշավախմբի կողմից հայտնաբերված գտածոներին,

Կիսվել

ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԳՈՐԴԱՆ ԳՐԼԻՉ ՌԱԴՄԱՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Խորվաթիայի Հանրապետության ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 8-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, այդ թվում՝ Արցախի ձեռագրական ժառանգությանը։ Պատվիրակությանը ներկայացվեցին նաև «Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ. Հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում», ինչպես նաև «Ժամանակին

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՈԳՇ․ Տ․ ԶԱՔԱՐԻԱ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԲԱՂՈՒՄՅԱՆԻ՝ «ԿԻՐԱԿՈՍ ԵՐԶՆԿԱՑՈՒ՝ ՍՈՒՐԲ ԵՒԱԳՐ ՊՈՆՏԱՑՈՒ ԼՈՒԾՄՈՒՆՔՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հունվարի 21-ին, Մաշտոցյան Մատենադարանում, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգշ․ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի՝ «Կիրակոս Երզնկացու՝ Սուրբ Եւագր Պոնտացու լուծմունքները» աշխատության շնորհանդեսը, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, գիտակրթական հաստատությունների ղեկավարներ, հայագետներ և մատենադարանցիներ։Շնորհանդեսի սկզբում Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը շնորհավորեց Հայր Զաքարիային հերթական աշխատության տպագրության առիթով՝ ուրախությամբ արձանագրելով, որ Հայոց Եկեղեցու սպասավորներն

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԱՐՑԱԽԻ ԵՎ ՈՒՏԻՔԻ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՖՐԱՆՍԵՐԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ-ՊԱՏԿԵՐԱԳԻՐՔԸ

Մաշտոցյան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ֆրանսերեն ուսումնասիրություն-պատկերագիրքը։ Աշխատությունը հեղինակել են Հրավարդ Հակոբյանը, Թամարա Մինասյանը և Վահե Թորոսյանը, խմբագրել է Կարեն Մաթևոսյանը, ֆրանսերեն է թարգմանել Աիդա Չարխչյանը։Հրատարակությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհով։ Գիրքն առաջին անգամ տպագրվել է 2022 թ․-ին անգլերեն լեզվով՝ Հայ բարեգործական

Կիսվել

ՄԵՔՍԻԿԱՅԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԵՔՍԻԿԱ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հունվարի 18-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՅ ԱՏԱՆԱՅԻ» ՀԱՏՈՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հունվարի 12-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Ատենագրութիւն քաղաքական ժողովոյ Ատանայի» հատորի շնորհանդեսը։Գիրքը կազմվել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության և Մատենադարանի համատեղ ուժերով։Մատենադարանի աշխատակիցներ Արմեն Մալխասյանի, Անահիտ Աստոյանի, Անի Ավետիսյանի, Սիրանուշ Ֆահրադյանի և Լալա Դավթյանի աշխատասիրությամբ պատրաստված այս հատորը ընդգրկում է 1905 թ. մարտի 2-ից մինչև 1915 թ. ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածի Ադանայի քաղաքական ժողովի ատենագրությունները,

Կիսվել

«ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ՝ ԲԱԶՄԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու շարականագիր Ներսես Շնորհալու (Ներսես Դ Կլայեցի Կաթողիկոս Ամենայն Հայոց (1166-1173) մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում:Մաշտոցյան Մատենադարանը` որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի կարևորագույն կենտրոն, այս հոբելյանի առթիվ ծրագրում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային

Կիսվել

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հունվարի 12-ին՝ ժամը 15։00-ին, Մատենադարանի տեսասրահում (թանգարանային մասնաշենք) տեղի կունենա «Ատենագրութիւն քաղաքական ժողովոյ Ատանայի» հատորի շնորհանդեսը։ Գիրքը կազմվել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության և Մատենադարանի համատեղ ուժերով։  Մատենադարանի տնօրինություն

Կիսվել

«ԲԱԶՄԱԴԱՐՅԱ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՌՀԱՎԱՏՉՅԱ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 21-ին Մաշտոցյան Մատենադարանի, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Մատենադարանում տեղի ունեցավ «Բազմադարյա պատմամշակութային կապերը որպես հայ-իրանական բարեկամության առհավատչյա» խորագրով աշխատաժողով:Զեկուցումներով հանդես եկան Մատենադարանի Արևելագիտության բաժնի առաջատար գիտաշխատող Քրիստինե Կոստիկյանը, ավագ գիտաշխատողներ Իվեթ Թաջարյանը և Հասմիկ Կիրակոսյանը, Թեհրանի համալսարանի տարածաշրջանային ուսումնասիրությունների

Կիսվել

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ս.թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասնաշենքի տեսասրահում տեղի կունենա «Բազմադարյա պատմամշակութային կապերը որպես հայ-իրանական բարեկամության առհավատչյա» խորագրով աշխատաժողով: Զեկուցումներով հանդես կգան Մատենադարանի, Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի, Իրանի «Կովկասի

Կիսվել