ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Ապրիլի 5-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Հայաստանում և Վրաստանում Մալթայի Հանրապետության դեսպան Ջորջ Սաիդ-Զամմիթը, որի հետ քննարկվեցին հայ-մալթայական գիտամշակութային համագործակցության հեռանկարները։ Առաջիկայում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր Մատենադարանի և Մալթայի ազգային գրադարանի միջև, նաև, 2023թ. Լա Վալետայում կազմակերպել համատեղ ցուցահանդես նվիրված Հայաստանի և Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Կիսվել

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանին 2022-2023 ուստարվա համար անվճար հիմունքներով հատկացվել է առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության տեղ՝ Է. 00.05 աղբյուրագիտություն, պատմագրություն մասնագիտությամբ։ Մրցույթին մասնակցել ցանկացողները դիմեն Մատենադարանի տնօրինություն՝ 010513000 հեռախոսահամարով, կամ զանգահարել 093225311: Փաստաթղթերի ընդունելությունը՝ մայիսի 25-ից հունիսի 16-ը: Մասնագիտական քննությունը անցկացվելու է հունիսի 20-27-ը ընկած ժամանակահատվածում: Տե՛ս մասնագիտական քննության հարցաշարը:

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԵՂԻՇԵԻ ՃԱՌԵՐԻ ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մաշտոցյան Մատենադարանի գիտաշխատող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Հակոբ Քյոսեյանի աշխատասիրությամբ լույս տեսած ուսումնասիրության մեջ տեղ են գտել Եղիշեի ճառերի փիլիսոփայական-աստվածաբանական բնույթի դիտարկումներ և «Ս. Եղիշէ. վարդապետութիւն ըստ Յովհաննու սիրելւոյ ի չարչարանս տեառն» ճառաշարի բնագրերը, որոնք տեխնիկական պատճառով դուրս էին մնացել «Մատենագիրք Հայոց»-ի հատորներից: Բնագրերը պատրաստված են շուրջ մեկ տասնյակ ձեռագրերի հիման վրա:Գիրքը հրատարակել է Մայր Աթոռ

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՆԴԵՍԻ  32-ՐԴ ՀԱՄԱՐԸ

«Բանբեր Մատենադարանի» հանդեսի սույն համարում ընդգրկված են պատմությանն ու բանասիրությանը, եկեղեցու պատմությանն ու երաժշտությանն առնչվող հոդվածներ, Հակոբ Փափազյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովի (1-3 հուլիսի, 2021 թ.) նյութեր և հրապարակումներ: Համարի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել

«ՀՆԱՎԱՅՐԻՑ ԹԱՆԳԱՐԱՆ». ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԽԵՑԵՂԵՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Դասախոսություն՝ նվիրված հնագիտական խեցեղենի վերականգնմանը, հնագիտական պեղումների ժամանակ վերականգնող մասնագետի դերին և այն ճանապարհին, որ անցնում են պեղումների ընթացքում գտնված խեցանոթները, բեկորները մինչև թանգարան հասնելը։ Ներկայացվող օրինակները վերաբերելու են 2013-2022 թվականներին Մեծամոր հնավայրից հայ-լեհական միջազգային արշավախմբի կողմից հայտնաբերված կավե առարկաներին։Դասախոսության ընթացքում նախատեսվում է️ Ծանոթացում հնագիտական խեցեղենի վերականգնման աշխատանքներին,️ Անդրադարձ 2013-2022 թվականներին Մեծամոր հնավայրում հայ-լեհական միջազգային

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՆԵՄԵՍԻՈՍ ԵՄԵՍԱՑՈՒ «ՄԱՐԴՈՒ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի Բժշկագիտության և բնագիտության պատմության բաժնի ավագ գիտաշխատող Կարինե Մոսիկյանի աշխատասիրությամբ լույս է տեսել Նեմեսիոս Եմեսացու «Յաղագս բնութեան մարդոյ» երկը աշխարհաբարով: 4-րդ դարի բժիշկ և փիլիսոփա Նեմեսիոս Եմեսացու այս գործը հին հունարենից հունաբան հայերեն են թարգմանել Ստեփանոս Սյունեցին և Դավիթ Հյուպատոսը, 717 թ. Կոստանդնուպոլսում: Այն մեծ ազդեցություն է ունեցել հայ միջնադարյան մարդակազմական և բժշկագիտական մտքի

Կիսվել

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով Առողջապահության նախարարության նոր հրամանը տեղեկացնում ենք, որ 2022 թ. հունվարի 22-ից Մատենադարանի և ընթերցասրահի այցելությունը կազմակերպվելու է միայն ներկայացնելով` — ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, — Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ ներբեռնված բջջային հավելվածից

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ». ԷՊՈՍԸ ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՍԿՈՒՐՍՈՒՄ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադրանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկ Համբարձումյանի «Անկախության «Սասնա Ծռերը». էպոսը հայ արդի գրականության մեջ և հանրային դիսկուրսում» մենագրությունը: Խմբագիր՝ բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյան: Ուսումնասիրությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով:Անկախության շրջանում հայ գրական ու հանրային միտքն ընգծված հետաքրքրություն է դրսևորում հայ վիպական բանահյուսության, մասնավորապես հին

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԳԾՈՎ ՓՈԽՏՆՕՐԵՆ ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ԱՆԻՆ ԵՎ ԱՆԵՑԻՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈւԹՅՈւՆԸ

Միջնադարյան Հայաստանի պատմության մեջ Անին բացառիկ կարևոր դեր է կատարել ոչ միայն որպես երկրի քաղաքական ու հոգևոր կենտրոն, Բագրատունյաց շրջանում՝ թագավորանիստ և կաթողիկոսանիստ, այլև քաղաքային կյանքի, տնտեսության, արհեստների ու առևտրի, մշակույթի և արվեստի զարգացման առաջնակարգ վայր: Գիրքը բաղկացած է երկու մասից. առաջինը նվիրված է քաղաքի պատմությանը, մշակույթին, քաղաքի ընդգրկմանը, ներկայացվում են նաև Անիի մերձակա վանքերն

Կիսվել

«Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը

Դեկտեմբերի 23-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը։Սույն աշխատանքի միջոցով, փորձ է արվել, առաջին անգամ արվեստաբանական տեսանկյունից անդրադառնալ Մատենադարանի ղաջարական ժամանակաշրջանի նկարազարդ ձեռագրերին և խեժապատ կազմերին։ Աշխատանքում ընդգրկված են թվով 20 ձեռագրից մոտ 100 մանրանկարներ և խեժապատ ստեղծագործություններ։ Արվեստի ներկայացված նմուշները լիովին ընդգրկում եւ

Կիսվել