«Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը

Դեկտեմբերի 23-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը։Սույն աշխատանքի միջոցով, փորձ է արվել, առաջին անգամ արվեստաբանական տեսանկյունից անդրադառնալ Մատենադարանի ղաջարական ժամանակաշրջանի նկարազարդ ձեռագրերին և խեժապատ կազմերին։ Աշխատանքում ընդգրկված են թվով 20 ձեռագրից մոտ 100 մանրանկարներ և խեժապատ ստեղծագործություններ։ Արվեստի ներկայացված նմուշները լիովին ընդգրկում եւ լավագույնս պատկերում են Ղաջարական ժամանակաշրջանի իրանական մանրանկարչության ինքնատիպությունը։Գիտական շրջանակներում մեծ մասամբ դեռևս անհայտ ձեռագրերի հավաքածուի հրատարակումը նոր խթան կհանդիսանա հետագա ուսումնասիրությունների և միջմշակութային նոր հարաբերությունների համար։Հրատարակվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ԵՊՀ Պատմության ֆակուլտետի գիտական խորհուրդների որոշմամբ։Տպագրությունը իրականացվել է «ՎԻԿՏՈՐԻԱ» միջազգային բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։

Կիսվել