«Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդես

Դեկտեմբերի 23-ին, ժամը՝ 16։00, Մաշտոցյան Մատենադարանի գիտական մասնաշենքում (նիստերի դահլիճ) տեղի կունենա Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը։Սույն աշխատանքի միջոցով, փորձ է արվել, առաջին անգամ արվեստաբանական տեսանկյունից անդրադառնալ Մատենադարանի ղաջարական ժամանակաշրջանի նկարազարդ ձեռագրերին և խեժապատ կազմերին։ Աշխատանքում ընդգրկված են թվով 20 ձեռագրից մոտ 100 մանրանկարներ և խեժապատ ստեղծագործություններ։

Կիսվել