Մատենադարանում բացվեց ցուցահանդես՝ նվիրված Վան Խաչատուրի 95-ամյակին
Դեկտեմբերի 16-ին Մաշտոցյան Մատենադարանում բացվեց ցուցահանդես՝ նվիրված ճանաչված նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան Վան Խաչատուրի 95-ամյակին։ Ներկայացվեցին արվեստագետի նշանավոր ստեղծագործություններից լուսանկարներ։ Վան Խաչատուրը նոր շրջանի հայ մոնումենտալ գեղանկարչության հիմնադիրն է: Նրա այս ուղղության առաջին ստեղծագործությունները՝ «Ավարայրի ճակատամարտը» (1956-1960թթ.) խճանկարը, «Հայոց պատմություն» եռամաս որմնանկարը (1956-1959թթ.,) գտնվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։Ցուցահանդեսը կգործի մինչև 2022թ. հունվարի 8-ը։