ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ «ԾԱՂԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ» ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԴԻԱՅԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐՈՒՄ

Դասընթացների ընթացքում երեխաներն ու մեծերը սովորում են մանրանկարչության տեխնիկա, զարդարվեստ, կատարում են ընդօրինակություններ և ստեղծագործական աշխատանք։ Ինչպես նաև, ստեղծում են թեմատիկ աշխատանքներ և գրքեր ձևավորում։ Իրականացվում են տեսական դասեր, շրջայցեր Մատենադարանի ցուցասրահներում, վերականգնման բաժնում և լաբորատորիաներում, հանդիպումներ ունենում գիտաշխատողների հետ։ Ծրագիրը երաշխավորված է ԿԳՄՍ նախարարության կողմից։ Դիմել կարող են բոլոր նկարել սիրող և մանրանկարչությամբ հետաքրքրված

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՆՑԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մատենադարանի վերականգնման բաժնի մասնագետներ Աննա Խանինյանը, Նելլի Գրիգորյանը և Աննա Վարդանյանը Ռուսաստանի պետական գրադարանում մասնագիտական վերապատրաստում են անցել «Դասական թերթային վերականգնում․ խորացված դասընթաց» («Классическая листовая реставрация: продвинутый курс») ծրագրով:

Կիսվել

ՆՈՐ ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Մատենադարանի ձեռագրական հավաքածուն համալրելու նպատակով աստվածաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանն այսօր Մատենադարանին է նվիրաբերել 14-15-րդ դարերով թվագրվող լատիներեն Ժամագրքի երկթերթ պատառիկ։ Մատենադարանին նվիրաբերված ձեռագրական այս միավորը բովանդակում է բարեխոսական աղոթքներ՝ ուղղված սբ Մարիամ Աստվածածնին։ Մատենադարանը երախտագիտություն է հայտնում նվիրատուին՝ արժեքավոր ընծայաբերման համար։

Կիսվել

ՄԻՋՆԱԴԱՐԱԳԻՏԱԿԱՆ 12-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Ս․թ․ նոյեմբերի 26-28-ը Մատենադարանում կանցկացվի Միջնադարագիտական 12-րդ միջազգային գիտաժողովը, որին հրավիրում ենք մասնակցելու միջնադարագիտության բնագավառում իրենց ուսումնասիրություններն իրականացնող հետազոտողներին: Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝ — ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ, — աղբյուրագիտություն, պատմագիտություն, — հայոց լեզվի պատմություն, — հայ գրականության պատմություն, — արվեստագիտություն, — արևելագիտություն, — աստվածաբանություն, կրոնագիտություն: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը

Կիսվել

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ 16-19-ՐԴ ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ»

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ, ԺԱՄԸ 12։00-ԻՆ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏԵՍԱՍՐԱՀՈՒՄ: Աշխատաժողովը կազմակերպվում է ԿԳՄՍՆ Գիտության Կոմիտեի 25RG-6A117 ծածկագրով և «Հայկական բնակավայրերը Արևելքի կայսրությունների իշխանության ներքո (XVI-XIX դդ․)” (Armenian Settlements under the Rule of the Empires of the East (16th to 19th centuries․) թեմայով իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ 16-19-ՐԴ ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ THE SOURCES OF THE

Կիսվել

«ՈՐՔԱՆ ՀԻՆ ԵՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ԱՅՆՔԱՆ ՆՈՐ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ԱՅԴ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ»

Այս նշանաբանով ս.թ. օգոստոսի 19-ին Մատենադարանում, Ֆասթ Բանկի աջակցությամբ, պաշտոնապես բացվեցին հուշանվերների սրահը և սրճարանը՝ ամբողջացնելով այցելուների համար նախատեսված ենթակառուցվածքները։ Բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի բարերար Վահե Բադալյանը, մշակույթի և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Հուշանվերների սրահում այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերելու Մատենադարանի հավաքածուների, հայկական ձեռագրերի և մանրանկարչության ներշնչումով ստեղծված հուշանվերներ, ինչպես նաև

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» ՀԱՆԴԵՍԻ 41-ՐԴ ՀԱՄԱՐԸ

Մատենադարանի հրատարակչությունը, «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի աջակցությամբ, լույս է ընծայել ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ հանդեսի նոր՝ 41-րդ համարը։ Հանդեսի այս հատորում հրատարակվել են պատմաբանասիրական, բժշկագիտական, աստվածաբանական ուսումնասիրություններ, բնագրեր ու վավերագրեր։ ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ հանդեսի 41-րդ համարի թվային տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կիսվել

ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ ԳԱԳԻԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼ»-ՈՎ

Վենետիկում Հայաստանի պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանն ընտանիքի հետ այցելել է Մատենադարան։ Տնօրեն Արա Խզմալյանի և տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանի ուղեկցությամբ նա շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել նորաստեղծ ենթակառուցվածքներին, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների և վերականգնման ոլորտներում Մատենադարանի ձեռք բերած նորագույն սարքավորումների կիրառմանը։ Հյուպատոսն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրական ժառանգության պահպանությանն ուղղված

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՓՈԽԴԵՍՊԱՆ ԹԵՐԵԶԱ ՎՈՌԼՈՎԱՆ

Փոխդեսպան Վոռլովան շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել նորաստեղծ ենթակառուցվածքներին, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների և վերականգնման ոլորտներում Մատենադարանի ձեռք բերած նորագույն սարքավորումների կիրառմանը։ Տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանի ռազմավարական ծրագրերը գրավոր ժառանգության պահպանման ոլորտում միջազգային գործակցության վերաբերյալ: Թերեզա Վոռլովան բարձր է գնահատել Մատենադարանի գործունեության ծավալներն ու ուղղությունները, ինչպես նաև Եվրամիության հետ իրականացվող ծրագրերը:

Կիսվել