ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՔԼ ՍԹՈՈՒՆԻ ԿՈՂՄԻՑ

Այս օրերին Մատենադարանի հյուրն է անվանի հայագետ Մայքլ Սթոունը Երուսաղեմի Եբրայական համալսարանից: Նա, ինչպես տարիներ շարունակ, ուսումնասիրում է հայերեն ձեռագրեր և նոր արժեքավոր բնագրեր գտնում:Այս այցի ընթացքում Մայքլ Սթոունը Մատենադարանին նվիրաբերեց Album of Armenian Paleography (հրատարակվել է 2002 թ., 2006-ին լույս է տեսել հայերեն թարգմանությունը՝ Հայ հնագրության ալբոմ) շքեղ գրքի համար արված՝ հայերեն ձեռագրերի բազմաթիվ

Կիսվել

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Սանկտ-Պետերբուրգի Պետական համալսարանի աստվածաշնչագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Վլադիմիրովիչ Սիզիկովը Մաշտոցյան Մատենադարանում հուլիսի 13-ին դասախոսություն կարդաց «ՍԻՐԱՔԻ ՈՐԴԻ ՀԻՍՈՒՍԻ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆ ԵԿԵՂԵՑԱՍԼԱՎՈՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» գրքի վերաբերյալ:

Կիսվել

ԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

2022 թ. հուլիսի 11-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվեց անվանի արվեստագետ, «Պողոսյան հիմնադրամի» համանախագահ Ժան Պողոսյանի «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ցուցահանդեսը, որի համադրողն իտալացի հայտնի արվեստաբան Բրունո Կորան է:Ցուցահանդեսը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ Մատենադարանում հին ձեռագրերի կողքին ներկայացվում է ժամանակակից արվեստ, որի առանցքում դարձյալ գիրքն է, ինչի շնորհիվ էլ հնարավոր է եղել ստեղծել այն կամուրջը, որը

Կիսվել

«ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԸ ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ» ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Հուլիսի 12-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Հայկական գանձերը Ռումինիայում» պատկերագրքի շնորհանդեսը։Նախագծի հեղինակն է Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Գրքի տպագրությանն աջակցել են Կրոնական հարցերի պետական քարտուղարությունը և հատկապես պետքարտուղար Վիկտոր Օպասկին: Ուսումնասիրություններ են կատարել և հոդվածներ հրատարակել Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Կլոդ Մութաֆյանը, Կարեն Մաթեւոսյանը, Լեւոն Չուգասզյանը, Սեյրանուշ Մանուկյանը, Լուսինե Սարգսյանը, Մարիամ Վարդանյանը եւ

Կիսվել

ԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» — ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

2022 թ. հուլիսի 11-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կբացվի անվանի արվեստագետ, «Պողոսյան հիմնադրամի» համանախագահ Ժան Պողոսյանի «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ցուցահանդեսը, որի համադրողն իտալացի հայտնի արվեստաբան Բրունո Կորան է:Ցուցահանդեսը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ Մատենադարանում հին ձեռագրերի կողքին ներկայացվում է ժամանակակից արվեստ, որի առանցքում դարձյալ գիրքն է, ինչի շնորհիվ էլ հնարավոր է եղել ստեղծել այն կամուրջը, որը

Կիսվել

«ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ՝ ԲԱԶՄԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏԸ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու շարականագիր Ներսես Շնորհալու (Ներսես Դ Կլայեցի Կաթողիկոս Ամենայն Հայոց (1166-1173) մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում:Մաշտոցյան Մատենադարանը` որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի կարևորագույն կենտրոն, այս հոբելյանի առթիվ ծրագրում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողով, որը նպատակ ունի վերարժևորել ու նորովի գնահատել Ներսես Շնորհալու

Կիսվել

ՇԵՅԽ ԻՄՐԱՆ ՀՈՒՍԵՅՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հունիսի 6-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Բելգիայում բնակվող, հայտնի փիլիսոփա, դասախոս Շեյխ Իմրան Հուսեյնի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը Մատենադարանի թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի և գիտնական քարտուղար Վահե Թորոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, ինչպես նաև այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը:

Կիսվել

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևմուտքի հարցերով քարտուղար Սանջայ Վերմայի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը:

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱՐԱՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԿԱԶՄԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Արխիվագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանի «Հայկական կազմարարական դպրոցները և Մատենադարանի հայերեն ձեռագրերի կազմերի արձանագրությունները» աշխատությունը: Գիրքը բաղկացած է 2 հիմնական մասից։ Առաջին մասում ներկայացված են հայկական կազմարարության սկզբնավորումն ու զարգացումը, ձեռագրերի կազմերի արձանագրությունները որպես արձանագրագիտության բաղկացուցիչ մաս, կազմարարական դպրոցները, իսկ երկրորդ մասում՝

Կիսվել

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԹԵՀՐԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Սույն թվականի հունիսի 22-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի դրամաշնորհով Թեհրան են ժամանել Մաշտոցյան Մատենադարանի աշխատակիցներ Դավիթ Ղազարյանը, Իվեթ Թաջարյանը, Գրետա Գասպարյանը և ԵՊՀ Արվեստաբանության բաժնի դասախոս Մարիամ Վարդանյանը։ Այցելության նպատակն է Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանի հավաքածուների համալիր ուսումնասիրությունը։ Ծրագրի շրջանակներում հունիսի 25-ին Թեհրանի թեմի առաջնորդարանում գիտական խմբի անդամները թանգարանի տնօրեն Ալիս Շահմուրատեանի և աշխատակից

Կիսվել