Մաշտոցյան Մատենադարանում բացվեց «Մատենադարան–Գանձասար» գիտամշակութային կենտրոնից 2020թ․ պատերազմի ժամանակ Մատենադարան տեղափոխված Արցախյան ձեռագրերի ցուցահանդեսը։ Ներկայացված են Արցախի գրչության կենտրոնները՝ Ամարասը, Գանձասարը, Եղիշե Առաքյալի վանքը, Գտչավանքը, Մեծառանաց Սբ․ Հակոբավանքը, Խադավանքը, Դադիվանքը, Երիցմանկանց վանքը, Շուշին։ Արցախում գրված, նկարազարդված և պահված ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, Շուշիում տպված հնատիպ գրքեր։ Ընդհանուր շուրջ 8 տասնյակի հասնող ցուցանմուշ:Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն իր
Հարցազրույց
Բեռնար Քուշների այցը Մատենադարան
Փետրվարի 27-ին Նոբելյան մրցանակի դափնեկիր «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, բժիշկ, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար (2007-2010թթ.), «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Բեռնար Քուշները այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Այցի ընթացքում Քուշներին ուղեկցում էին «Միջազգային համերաշխություն» (Solidarités International) կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեն, Ֆրանսիացի հետազոտողների միության (Société des Explorateurs Français) նախկին նախագահ Պատրիս Ֆրանսեսկին և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն
Փետրվարի 27-ը Կաթոլիկ Եկեղեցու օրացույցում Տիեզերական վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակության օր
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի որոշմամբ Վատիկանի Աստվածային երկրպագության միաբանությունը Կաթոլիկ Եկեղեցու օրացույցում փետրվարի 27-ը հռչակել է 10-րդ դարի հայ մեծագույն աստվածաբան, Տիեզերական վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակության օր: Այսպիսով՝ այդ օրը կընդգրկվի համայն կաթողիկե եկեղեցիների տոնացույցում, պատարագի ու ժամերգության գրքերում, և կմատուցվի հիշատակի կարգ։Հիշենք, որ 2015թ․-ի փետրվարի 23-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհեց «Տիեզերական
Թոմաշ Լեխ Բուչեկի այցը Մատենադարան
Փետրվարի 25-ին լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը փաստաբան Բաբկեն Խանզադյանի ուղեկցությամբ այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Բուչեկը «Ադրբեջանական ռազմական հանցավոր գործողություններ՝ Արցախ 2020» աշխատության հեղինակն է, ով բազմիցս անդրադարձել և խստորեն դատապարտել է հայերի դեմ ադրբեջանական վայրագությունները:Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան նաև Արցախի ձեռագրական ժառանգությանը:
Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Արսեն Հարությունյանի «Երևանի Ս․Անանիա Առաքյալի Անապատը կամ Զորավոր Ս․Աստվածածին եկեղեցին» ուսումնասիրությունը
Աշխատությունը նվիրված է Երևանի երբեմնի հռչակավոր Ս. Անանիա առաքյալի անապատի և նրա տեղում՝ 1693 թ. կառուցված Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու պատմությանն ու մշակութային ժառանգությանը: Առաջին անգամ փորձ է արվել մատենագրական ու վիմագրական սկզբնաղբյուրների, ինչպես նաև արխիվային վավերագրերի միջոցով ամբողջացնել անապատի գրչության դպրոցում ընդօրինակված ձեռագիր մատյանները, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու պատմությունը, վիմագրերն ու եկեղեցական առարկաների արձանագրությունները:Վերստին
Լույս է տեսել Հակոբ Փափազյանի հոդվածների երկհատոր ժողովածուն
Մաշտոցյան Մատենադարանը հրատարակել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Փափազյանի հոդվածների ժողովածուն: Առաջին հատորում ընդգրկված են անվանի գիտնականի՝ 1953-1972 թթ. հրապարակած հոդվածները, նվիրված՝ արևելագիտության ու հայագիտության տարբեր ոլորտներին, երկրորդ հատորում՝ արևելագիտության և հայագիտության տարբեր խնդիրներին առնչվող, 1973-1994 թթ. լույս տեսած ուսումնասիրություններից բացի, առանձին ենթաբաժիններով ներկայացված են նաև գիտնականի գրախոսությունները և հրապարակախոսական նյութերը:Ժողովածուի կազմողն է պատմ.
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՆԴԵՍԻ 30-ՐԴ ՀԱՄԱՐԸ
Սույն ծավալուն համարում ընդգրկված են Նարեկացիական 5-րդ ընթերցումների (2019, 23-24.10) նյութերը, հայագետ-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի (2019, 20-22.6) երկու զեկուցում, պատմության, բանասիրության և ձեռագրական ժառանգության հարցեր լուսաբանող հոդվածներ, ինչպես նաև հրապարակումներ, գրախոսություն և մահախոսական։Համարի թվային տարբերակը տե՛ս այստեղ:
ՀԲԸՄ օժանդակության հերթական ծրագիրը
Մատենադարանի ամենահավատարիմ գործընկերների շարքում իր առանձնահատուկ տեղն ունի Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որի օժանդակությամբ արդեն երկար տարիներ իրականացվում են բազմաթիվ գիտական, կրթական ու մշակութային ծրագրեր:Այս համագործակցության շրջանակում մի կարևոր նախաձեռնության հիմք դրվեց 2013 թ., որի արդյունքում ամեն տարի Մատենադարանի ասպիրանտները կրթաթոշակներ են ստանում՝ հնարավորություն ստանալով լավագույն պայմաններում և՛ աշխատելու, և՛ ուսումը շարունակելու՝ չկտրվելով իրենց
Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանի «Ուտիքի գրչության կենտրոնները» ուսումնասիրությունը
Ձեռագրական, վիմագրական ու մատենագրական աղբյուրների հիման վրա ներկայացվում են հայ գրավոր մշակույթի հնագույն օրրաններից մեկի՝ Մեծ Հայքի Ուտիք նահանգի գրչության կենտրոնները՝ հիշատակարանային բազմաթիվ տվյալների հրապարակմամբ, որոնք լուսաբանում են նահանգի պատմությանը վերաբերող շատ հարցեր:Գրքում նահանգի գավառների պատմությունը և մշակութային, ձեռագրական ժառանգության խնդիրները ներկայացվում են ըստ «Աշխարհացույցի» նրանց զբաղեցրած տարածքների, որոնք հետագա դարերում վարչաքաղաքական փոփոխությունների հետևանքով ունեցել