ՀԵՐՔՈՒՄ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Վարդան Ղուկասյան» անուն ազգանունով օգտատերը 28.03.2021թ. ուղիղ եթերում ստահոդ տեղեկատվություն է հրապարակել այն մասին, իբր Մատենադարանից անհետացել, վաճառվել են արաբատառ ձեռագիր մատյաններ: Մատենադարանը հերքում է այս տեղեկատվությունը, հորդորում ֆեյսբուքյան վերոհիշյալ օգտատիրոջը հրապարակավ հերքել հերյուրանքը։ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆՀայտնում ենք, որ ոչ 2018 թվականին, ոչ էլ հետագայում, Մաշտոցյան Մատենադարանում տանիքի փլուզումներ, հետևաբար նաեւ վերանորոգման աշխատանքներ

Կիսվել

ՆԻԿՈ ՍԽԵՐՄԵՐՍԻ ԱՅՑԸ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մարտի 24-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը: Հյուրը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց թանգարանային համալիրում, ծանոթացավ նաև վերջերս բացված Արցախի ձեռագրերին նվիրված ցուցահանդեսին։

Կիսվել

«Տառերի աշխարհում» կրթական ծրագիր Մատենադարանում

Սիրելի այցելուներ Տեղեկացնում ենք, որ Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկել է «Տառերի աշխարհում» խորագրով կրթական ծրագիր՝ նախատեսված 1-3-րդ դասարանների համար։Նպատակն է ծանոթացնել գրերի գյուտին, տառերի թվային արժեքին, զարդագրերին, Այբ-ով դարձվածքներին։Գործնական պարապմունքի ժամանակ մանրանկարչի օգնությամբ երեխաները սովորում են գրել զարդագիր տառ։Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ ☎️ 033 02 80 60:Մուտքի տոմսի արժեքն է 200 դրամ, խաղ-էքսկուրսիան

Կիսվել

Հրատարակությունների ցանկ

Որպես գիտահետազոտական ինստիտուտ՝ իր ստեղծման առաջին իսկ օրվանից Մատենադարանը ձեռնամուխ է եղել գիտահրատարակչական բեղմնավոր գործունեության։ Սկսած 1950-ական թթ. մինչ օրս Մատենադարանը հրատարակել է ավելի քան 400 անուն աշխատություն։ «Մատենադարան» հրատարակչությունՀեռ.` +374 (010) [email protected] Աբգարյան Գ., Մատենադարան, Երևան, 1962:Աբգարյան Գ., Սեբեոսի պատմությունը և Անանունի առեղծվածը, Երևան, 1965:Աբրահամյան Ա., Անանիա Շիրակացու մատենագրությունը, Երևան, 1944:Աբրահամյան Ա., Մի էջ

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ-ԳԱՆՁԱՍԱՐ ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱՄ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԵԴԱԼՈՎ

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Արցախի մշակույթի զարգացման գործում ներդրած ծանրակշիռ ավանդի համար Մաշտոցյան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանն այսօր պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։ Պետական պարգևը Երևանի Մաշտոցյան Մատենադարանում Արամ Թորոսյանին է հանձնել ԱՀ նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։

Կիսվել

ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային այցելեց Մատենադարան

Մարտի 17-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային։ Հանդիպում կայացավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի, միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանի և արևելագիտության բաժնի գիտաշխատողների հետ։ Քննարկվեցին գիտական, գիտատեխնիկական ու մշակութային համագործակցության մի շարք հարցեր։ Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային այցի վերջում եղավ թանգարանային մասնաշենքում, նաև ծանոթացավ Արցախի ձեռագրական ժառանգությանը։

Կիսվել

Մահացել է Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանը

Մաշտոցյան Մատենադարանը ցավով տեղեկացնում է, որ մահացել է Մատենադարանի երկարամյա աշխատակից, թարգմանական մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանը։1959 թվականին Լևոն Խաչիկյանի հրավերով աշխատանքի է անցել Մատենադարանում:2001 թվականին Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանը հայ գրականությունը թարգմանաբար միջազգային հանրությանը ներկայացնելու, հայ թարգմանական գրականությունը հարստացնելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:Մարգարիտա

Կիսվել

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՖԼՈՐԵՆՑԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ

Շարունակելով ընդլայնել Մատենադարանի միջազգային համագործակցության շրջանակը՝ հուշագիր ենք կնքել Ֆլորենցիայի համալսարանի Պատմության, հնագիտության, աշխարհագրության, գեղարվեստի և թատերական արվեստների ամբիոնի (SAGAS) հետ:Այս համագործակցությունը նոր հնարավորություններ կբացի երկու հաստատությունների գիտաշխատողների առջև` իրականացնելու համատեղ հետազոտական աշխատանք հայոց միջնադարյան պատմության, բանասիրության և մշակույթի բնագավառներում, միասին հրատարակելու աշխատություններ, կազմակերպելու գիտաժողովներ, սեմինարներ, ինչպես նաև իրականացնելու ուսանողների և հետազոտողների փոխանակումներ: Հուշագիրը կնպաստի

Կիսվել