Կովկասը և Մերձավոր Արևելքը Միջին դարերում. պատմություն, բանասիրություն, աղբյուրագիտություն, մշակույթ, քաղաքական և տնտեսական հարաբերություններ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը սիրով հրավիրում է մասնակցելու անվանի հայագետ և արևելագետ պրոֆ. Հակոբ Փափազյանի 100-ամյակին (1919-2019) նվիրված հայագիտական-արևելագիտական միջազգային առցանց գիտաժողովին, որը տեղի կունենա 2021 թ. հուլիսի 1-2-ին, ZOOM հարթակում (հղումը կուղարկենք շուտով):Զեկուցումներին կհատկացվի 20 րոպե, հարցերին՝ 5 րոպե ժամանակ։Գիտաժողովի
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ՌԵՆՇԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Մաշտոցի անվան Մատենադարանը և Ռենշին ներդրումային ընկերությունը սույն թվականի ապրիլ ամսին հուշագիր են ստորագրել համագործակցության մասին, որի նպատակը Մատենադարանի գիտական, գիտատեխնիկական և հրատարակչական աշխատանքներին աջակցության ցուցաբերումն է:Մատենադարանի տնօրինությունը ուրախ է տեղեկացնելու, որ մեր հիմնարկությունների միջև սկսված համագործակցության շրջանակներում, ինչը շատ կարևոր է ազգային արժեքների պահպանության տեսակետից, որպես առաջին քայլ՝ հաստատվել է «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՍԵՐՎԵՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ
Donor Dashboard
Մահացել է Գրիգոր Բրուտյանը
Հարգելի՛ գործընկերներ, խորը վշտով տեղեկացնում ենք, որ ապրիլի 11-ին վախճանվեց Մատենադարանի Բժշկագիտության և բնագիտության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, աստղագետ, տոմարագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գրիգոր Բրուտյանը։Մատենադարանի տնօրինությունը, աշխատակազմն իրենց վշտակցությունն են հայտնում Գրիգոր Բրուտյանի հարազատներին վաստակաշատ գիտնականի մահվան կապակցությամբ:Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 12-ին՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ժամը 18:00։ Հուղարկավորությունը՝ երեքշաբթի՝ ժամը 11:00-ին Բյուրականի աստղադիտարանի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մաշտոցյան Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժինը տեղեկացնում է, որ մշակված արխիվային ֆոնդերի շարքը համալրվել է ևս մեկով, որը վերաբերում է երաժիշտ, երգահան, դաշնակահար Գոհարիկ Ալիս Ղազարոսյանին (1907-1967):Երգահանը ծնվել է Կոստանդնուպոլսում, նախնական կրթությունը ստացել է Էսայան վարժարանում: Տեղափոխվել է Փարիզ, երաժշտական մասնագիտությունը կատարելագործել է Ազգային կոնսերվատորիայում, աշակերտել է Լեւիին, Դյուկային, Ռոժե-Դյուկասին: Զբաղվել է մանկավարժական, երաժշտական, հասարակական
Համագործակցության հուշագիր
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Համբուրգի համալսարանի միջև վերջերս կնքվեց համագործակցության հուշագիր: Համբուրգի համալսարանի Ձեռագրական մշակույթների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Մայքլ Ֆրիդրիխի և Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի նախաձեռնությամբ զարկ կտրվի երկու երկրների միջև ձեռագրերի պահպանության և ձեռագրային ժառանգության ուսումնասիրության ոլորտում ուղիղ և փոխշահավետ համագործակցությանը:Հուշագրով ամրագրված համագործակցությունը նախատեսում է՝ ձեռագրագիտության, ձեռագրերի պահպանման, վերականգնման, ցուցակագրման, թվայնացման ոլորտների բարձրակարգ
Donor Dashboard
ՖՐԱՆՍՈՒԱ-ՔՍԱՎԻԵ ԲԵԼԱՄԻԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Սիրելի այցելուներ Տեղեկացնում ենք, որ Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկել է ևս մեկ նոր կրթական ծրագիր՝ «Մաշտոցի գյուտը» խորագրով։Ծրագիրը նախատեսված է ՝ 4-6-րդ դասարանների աշակերտների համար։Նպատակն է ներկայացնել․Հայոց գրերի ստեղծման կարևորությունը, այբուբենի տեսակները, գրի տեսակները, զարդագրերը։Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել երեքշաբթի-շաբաթ օրերին հետևյալ հեռախոսահամարով՝ ☎️ 033 02 80 60:Մուտքի տոմսի արժեքն է 200 դրամ, խաղ-էքսկուրսիան ամբողջ խմբի