Համագործակցության հուշագիր

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Համբուրգի համալսարանի միջև վերջերս կնքվեց համագործակցության հուշագիր: Համբուրգի համալսարանի Ձեռագրական մշակույթների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Մայքլ Ֆրիդրիխի և Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի նախաձեռնությամբ զարկ կտրվի երկու երկրների միջև ձեռագրերի պահպանության և ձեռագրային ժառանգության ուսումնասիրության ոլորտում ուղիղ և փոխշահավետ համագործակցությանը:
Հուշագրով ամրագրված համագործակցությունը նախատեսում է՝ ձեռագրագիտության, ձեռագրերի պահպանման, վերականգնման, ցուցակագրման, թվայնացման ոլորտների բարձրակարգ մասնագետների վերապատրաստում, ինչպես նաև գիտական փորձի փոխանակում, համատեղ ծրագրերի իրականացում և մասնագետների ու հետազոտողների երկկողմանի այցելություններ:

Կիսվել