ԲԱՑՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր մասնակցել են Մատենադարանի նոր գիտական մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ նախագահն ասել է, որ «Մատենադարանի վերականգնման աշխատանքների ամփոփումը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի տոնակատարություններին վայել գործ է»:   «Երևանը հարուստ է գեղեցիկ եւ խորհրդանշական շինություններով, սակայն իր էական և բովանդակային կշռով Մատենադարանն անգնահատելի

Կիսվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԾՆՆԴՅԱՆ 1650-ԱՄՅԱԿԻՆ

2011 թ. սեպտեմբերի 20-22-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նորաբաց մասնաշենքում կայացավ առաջին միջազգային գիտաժողովը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանում և  արտասահմանի  հեղինակավոր գիտակրթական հիմնարկներում և հայագիտական կենտրոններում աշխատող շուրջ երեք տասնյակ հայագետներ՝ լեզվաբաններ, պատմաբաններ, արվեստաբաններ, ձեռագրագետներ:  Գիտաժողովի ընդգրկուն ծրագրում ներառված էին Մեսրոպ Մաշտոցի կյանքի և ստեղծագործության, ապրած պատմական

Կիսվել

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԲՐՈՆԻՍԼԱՎ ԿՈՄՈՐՈՎՍԿԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Այսօր Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին տիկնոջ` Աննա Կոմորովսկայի հետ այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ` Մատենադարան: Նրանք ծանոթացան հայ գրքի պատմությանը, մանրանկարչության տեխնիկաներին և հնում օգտագործվող գույների ստացման պատմությանը:Բացի մշտական ցուցադրությունից, նրանք ծանոթացան նաև ժամանակավոր ցուցադրության հետ, որտեղ ներկայացված են 5-13 դդ մագաղաթյա գրքեր և պատառիկները:   Լեհաստանի նախագահը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին նվիրեց 1505

Կիսվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԻՍՆԱՄՅԱԿԻՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան գիտահետազոտական իստիտուտը 2009 թ. հոկտեմբերի 20-22-ը նշեց իր հիմնադրման 50-ամյակը` Երևանում կազմակերպելով միջազգային գիտական նստաշրջան (տե՛ս գիտաժողովի ծրագիրը):  Նստաշրջանի բացմանն իր խոսքում Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը նշեց. «50 տարի առաջ, Մատենդարանի հոյակերտ շենքի կառուցումից 2 տարի անց, 1959 թվականին ստեղծվեց «Մատենադարան» գիտահետազոտական կենտրոնը: Եվ ահա, 50 տարի անց, կառուցվում է մի

Կիսվել

ՍԵՐԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Այսօր Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:  Նախագահ Տադիչը շրջեց Մատենադարանի հիմնական ցուցադրությունների և Կիլիկիայի մանրանկարչության բացառիկ ցուցադրությունների սրահներում:  Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը Մատենադարանի հուշամատյանում գրառում կատարեց հետևյալ բովանդակությամբ. «Շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել եք մեր պատվիրակության համար»:  Մատենադարանի տնօրեն Հրաչիկ

Կիսվել

ԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լեւոն Խաչիկյանի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ 2008 թ. հոկտեմբերի 9-11-ը Մատենադարանում անցկացվեց միջազգային գիտաժողովՙ նվիրված մեծավաստակ հայագետի եւ ուսուցչապետի գիտական հարուստ ժառանգությանը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Գիտաժողովին մասնակցեցին ավելի քան 40 հայագետներ Ֆրանսիայից, Իտալիայից, Մ. Նահանգներից, Ռուսաստանից, Հայաստանից, ընթերցվեն բազմաբովանդակ զեկուցումներՙ Խաչիկյանի կյանքի ու գիտական գործունեության և նրա ուսումնասիրությունների  շրջանակի մասին:  Լիագումար նիստը,

Կիսվել