ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑՈՒ «ԼՈՒԾՄՈՒՆՔ ՅՈԲԱՅ» ԵՐԿԻ ԲՆԱԳԻՐԸ

Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Գրիգոր Տաթևացու «Լուծմունք Յոբայ» երկի բնագիրը՝ աշխատասիրությամբ Էլյա Սարիբեկյանի: Գիրքը բովանդակում է հայ միջնադարյան եռամեծար և յոթնալույս վարդապետ Սուրբ Գրիգոր Տաթևացու՝ Հոբի գրքի լուծմունքի բնագիրը, որը հրատարակվում է ըստ Մատենադարանի թիվ 1115 ինքնագիր օրինակի։ Բնագրին կից ուսումնասիրությունը համակողմանի ներկայացնում է Հոբի գրքի առանցքային խնդիրները, լուծմունքի հիմնական առանձնահատկությունները։ Գիրքը նախատեսված է

ՆՈՐ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Ֆրանսահայ Սարաֆյանների ընտանիքը Մաշտոցյան Մատենադարանին է նվիրաբերել հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի (Ամստերդամ, 1666թ., Ոսկան Երևանցի) իր օրինակը: Մատյանը պատկանել է նվիրատու ընտանիքի նախապապ Հակոբ քահանա Բոյաջյանին, որը եղել է զինվորյալ հոգևորական Այնթափում: Սարաֆյանների՝ Հայոց ցեղասպանությունից փրկված նախնիները Ոսկանյան Աստվածաշունչը փոխանցել են սերնդե սերունդ, և նվիրական մասունքը հանգրվանել է Մատենադարանում: Մատենադարանի արխիվում է պահվում Այնթափ քաղաքի

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ-ՈՒՄ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊԱՏԱՐԻՆՍԿԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հյուրերը հանդիպել են Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանին և քննարկել փոխգործակցության հեռանկարները։ Պատվիրակության կազմում էր նաև հոգեբան, պրոֆեսոր Մոնիկա Բալայանը, որը Պետյա Մինկովայի հետ համահեղինակությամբ գրել է «Հիպերգիտակցություն» գիրքը, և նվիրել է Մատենադարանի գրադարանին։ Գրքում տեղ գտած միջնադարյան բժշկագիտությանը վերաբերող թեմաների ուսումնասիրությանն օժանդակել է Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Սահակյանը։ Հանդիպման ավարտին հյուրերը շրջել

ՀՆԱՏԻՊ ԳՐՔԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Ձեռագրական շքեղ ու հարուստ հավաքածուից բացի, Մատենադարանը նաև արժեքավոր տպագիր գրականության պահոց է, որտեղ պահվում են հայագիտական հնատիպ և եզակի գրքերի ավելի քան 125,000-ի հասնող հավաքածու, քարտեզների, ատլասների, ալբոմների ու նոտաների հազվագյուտ նմուշներ։ Մատենադարանի հայերեն հնատիպ գրքերի հավաքածուն բացառիկ է, այն ներառում է մոտ 2450 միավոր, իսկ 95 անուն գիրք, ընդհանրապես, եզակի օրինակներ են, ինչպես

ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆԻ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

Մատենադարանի նվիրական անուններից է քարտեզագետ, աշխարհագրագետ, էլեկտրոինժեներ Ռուբեն Գալչյանը։ Նա բազում աշխատություններ ունի Հայաստանի ու Կովկասի պատմության, քարտեզագրության մասին, տպագրվել է հանրահայտ միջազգային ամսագրերում, դասախոսել՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Իրանում, Հայաստանում։ Ներգաղթյալների ընտանիքում մեծացած ապագա գիտնականը մեծ հետաքրքրություն ուներ հայոց պատմության հանդեպ։ Բիրմինգհեմի Ասթոն համալսարանի շրջանավարտը 1976թ-ին արդեն հավաքել էր քարտեզների իր առաջին հավաքածուն։ Գալչյանը ուսումնասիրել է

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԵՆ ՊԱՀՎՈՒՄ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱԾ ՏԱՐԲԵՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ ԵԶԱԿԻ ՁԵՌԱԳՐԵՐ

Ասորիների ձեռագրական ավանդույթը, ըստ էության, արամեական գրավոր մշակույթի շարունակությունն է։ Որպես գրչության կենտրոններ, ծառայել են վանքերը, ուստի զարմանալի չէ, որ ասորական մատենագրության մեջ զգալի տեղ են զբաղեցնում կրոնական բնույթի ստեղծագորոծությունները՝ աստվածաշնչյան մեկնությունները, վարքագրությունները, վախճանաբանական տեքստերը։ Դրանց կողքին կան նաև աստղաբանական, քերականական, բժշկական աշխատություններ, քարտեզներ, գուշակություններ, երազների մեկնություններ, հմայիլներ։ Մեզ հասած ասորական ձեռագրերը մեծամասամբ ԺԶ-ԺԹ․ դարերից

ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ

Հաշվետվողականության և փոխադարձ իրազեկվածության բարձրացման նպատակով այսուհետ գիտական գործուղումների հաշվետվությունները ներկայացվելու են հրապարակային ձևաչափով՝ Գիտական խորհրդի և գիտաշխատողների մասնակցությամբ: Հրապարակային հաշվետվությունը նպատակ ունի նաև որոշարկելու Մատենադարանի միջազգային ներկայացվածության հիմնական ուղղություններն ու առաջնահերթ գիտական հարթակները: Օգոստոսի 1-ին տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվեցին սույն թվականի առաջին կիսամյակի գիտական շուրջ քսան գործուղման արդյունքները:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ․ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՆ ՈՒ ԳՐՔԱՅԻՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂ ԱՐԴԻ ՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

Ս.թ. հուլիսի 26-ին` ժամը 10-ից մինչև 17:30-ը, Մատենադարանի փոքր դահլիճում տեղի կունենա «Հայկական գրական հորիզոններ․ Ընթերցողներն ու գրքային առաջնահերթությունները վաղ արդի շրջանում» խորագրով միջազգային աշխատաժողովը։ «Ինչ էին կարդում հայերը 16-18-րդ դարերում» հարցադրմանը պատասխանելու համար Մատենադարանի հարկի ներքո կհամախմբվեն հայկական Վաղ արդի շրջանն ուսումնասիրող և դրանով հետաքրքրված հետազոտողները։ Հայկական գրական հորիզոններ․ ընթերցողներն ու գրքային առաջնահերթությունները Վաղ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ “THE SPIRITUAL CITADEL OF SYUNIK: TATEV” ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻ ԵՎ MEMAS ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆԵՐԸ

Սյունիքում, Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում, տեղի է ունեցել “The Spiritual Citadel of Syunik: Tatev” («Սյունյաց հոգևոր միջնաբերդը. Տաթև», հեղ.՝ Մատենադարանի ավագի գիտաշխատող, պ.գ.թ. Արսեն Հարությունյան) պատկերագրքի և MEMAS (Matenadaran: Medieval and Early Modern Armenian Studies, խմբագիր՝ Մատենադարանի միջնադարյան գրականության և բանասիրության բաժնի վարիչ, բան.գ.դ.՝ Արամ Թոփչյան) օտարալեզու գիտական պարբերականի շնորհանդեսները։ Երկու հրատարակությունների շնորհանդեսները վարել են

«1 ՏԱՐՎԱ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ԵՐԿՈՒ ՆՈՐ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՄՈՒՏՔՈՎ

Հավաքչական գործունեությունը բոլոր ժամանակներում եղել է Մատենադարանի առաքելությունը։ Եվ այդ առումով բավական արդյունավետ է եղել նաև 2023 թ. հուլիսից-2024 թ. հուլիսն ընկած ժամանակահատվածը. ավելի քան 40 միավոր բացառիկ ձեռագրեր, հնագույն պատառիկներ ու լուսանկարներ, առանձնապես արժեքավոր ու հազվագյուտ փաստաթղթեր հանգրվանել են Մատենադարանում, որոնցից հատընտիր նմուշներ ներկայացված են ցուցադրությանը։ Մետանադարան մուտք գործած ամեն մի ձեռագիր հերթական վավերացումն