ISSN 1829-054X

Խմբագրական խորհուրդ՝ Վահան Տեր-Ղևոնդյան (գլխ. խմբագիր), Գևորգ Տեր-Վարդանյան, Գոհար Մուրադյան (պատասխանատու քարտուղար), Կարեն Մաթևոսյան, Վահե Թորոսյան, Թեո վան Լինտ, Արմեն Մութաֆյան, Արտաշես Շահնազարյան, Գուրգեն Գասպարյան, Օլգա Վարդազարյան, Արուսյակ Թամրազյան, Հայկ Համբարձումյան

ՆԵՐԲԵՌՆԵԼ «ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» ՀԱՆԴԵՍԻ ԹՎԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

«Բանբեր Մատենադարանի» միջնադարագիտական, հայագիտական, ձեռագրագիտական հանդեսը լույս է տեսնում  Մատենադարանի հիմնադրումից ի վեր:  Հանդեսի առաջին երկու  համարները  լույս են տեսել 1941 և 1950 թվականներին և կոչվել «Գիտական նյութերի ժողովածու»: Այս ժողովածուներում հավաքված էին նախորդիվ Մատենադարանում տեղի ունեցած գիտաժողովների նյութերը:

1956 թվականին հրատարակված երրորդ համարից սկսած՝ հանդեսը կրում է այսօրվա անվանումն ու ընդգրկում միջնադարյան մշակույթի տարբեր ոլորտների առնչվող բազմաբնույթ ուսումնասիրություններ, բնագրերի հրապարակումներ և այլն:
«Բանբեր Մատենադարանի» հանդեսի յուրաքանչյուր հատորում այս կամ այն բաժնի առկայությունը կախված է հոդվածների բովանդակությունից: Դրանք հիմնականում հետևյալն են.

Ա. Պատմություն և աղբյուրագիտություն
Բ. Բանասիրություն
Գ. Արվեստ
Դ. Միջնադարյան բնագիտություն
Ե. Ձեռագրական ժառանգություն
Զ. Հրապարակումներ
Է. Գիտաժողովների նյութեր
Ը. Գրախոսություններ

«Բանբեր Մատենադարանի» հանդեսում հրատարակվել են կարևոր ուսումնասիրություններ, միջնադարյան երկերի թարգմանություններ, բացառիկ ձեռագրերի մասին հաղորդումներ, գիտության ու արվեստի տարբեր ոլորտների ձեռագրացուցակ-ուղեցույցներ և նշանակալից արխիվային փաստաթղթեր:

«Բանբեր Մատենադարանի» հանդեսի հոդվածների ձևավորման պահանջներ

Կիսվել