2023թ հոկտեմբերի 28-ին Մատենադարանում ձևավորվել է նոր բաժին՝ Զարգացման խումբ, որը կոչված է մշակելու և ապահովելու կառույցի գործունեության դինամիկան: Ընդհանուր ռազմավարությունը ներառում է՝
- Ծրագրերի ներկայացում, կառավարում և հաշվետվողականություն:
- Արտաքին կապերի ձևավորում՝ դրամաշնորհային ծրագրերի, նվիրատվությունների կազմակերպմամբ, նոր դոնորների և բարերարների ներգրավմամբ:
- Հայագիտական կենտրոնների ու ամբիոնների հետ համագործակցություն:
- Հայկական գրավոր ժառանգության մասին տեղեկատվության հավաքագրում և մշտադիտարկում:
- Մարքեթինգի և առաջխաղացման միջոցառումների կազմակերպում:
Նշված ուղղություններով աշխատանքները մեկ բաժնում կենտրոնացնելը պայմանավորված է ներուժի կազմակերպական առավելությամբ, սերտ համագործակցությամբ ու մասնագիտական կողմնորոշմամբ, որոնք էլ երաշխավորելու են ակնկալվող ցուցանիշների ապահովումը՝ գիտատեխնիկական և գիտակրթական, գիտացուցադրական, կրթամշակութային և մշակութային, ձեռնարկատիրական գործունեոթյան բաժիններում:
Զարգացման խմբի ղեկավար՝
Զարգացման գծով տնօրենի տեղակալի պաշտոնակատար՝ Տաթևիկ Մուրադյան
Հեռ.` +374 (010) 513008 ներքին` 1-11