ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԼԻՎՈՌՆՈՅՈՒՄ

Մայիսի 21-ին Իտալիայի Լիվոռնո քաղաքի Լա Ֆորտեցա Նուովա կենտրոնական ցուցասրահում բացվել է ցուցահանդես՝ «Armenia. dal genocidio alla rinascita culturale» (Հայաստան. Ցեղասպանությունից մինչեւ մշակութային վերածնունդ) վերտառությամբ՝ նվիրված 1915 թ. հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և հայ ժողովրդի մշակույթին: Նշենք, որ Լիվոռնոյի պատմության մեջ հայ համայնքը նշանակալի դեր է խաղացել 17-18-րդ դարերում: Ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները համակարգել են Լիվոռնոյից քաղաքապետարանի խորհրդի անդամ Սերենա Սիմոնչինին եւ Մատենադարանի ավագ գիտաշխատող Նազենի Ղարիբյանը: 
  Ցուցահանդեսն ուղեկցվել է ամենօրյա հանդիպումներով, որոնց ընթացքում հրավիրյալները ներկայացրել են նոր հրատարակություններ եւ ֆիլմերի դրվագներ՝ Հայաստանին ու հայ մշակույթին առնչվող տարբեր թեմաների շուրջ: Վերջիններիս շարքում հիշարժան են Պիզայի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Ալեսսանդրո Օրենգոյի, Լիվոռնոյի պետական արխիվի տնօրեն Մասսիմո Սանակորեի, Լիվոռնոյի հայոց պատրիարքի ներկայացուցիչ, պրոֆեսոր Ջանջակոմո Պանեսայի, արվեստի պատմության դոկտոր Նազենի Ղարիբյանի ու պատմաբան Էլիզաբեթ Թաջիրյանի զեկույցները և Անրի Վերնոյի “Մայրիկ” գրքի իտալերեն տարբերակի թարգմանիչ Լետիցիա Լեոնարդիի, “Il mercanto armeno” (Հայ վաճառականը) վեպի հեղինակ Մասսիմո Գելարդիի, “Հիմա” դոկումենտալ-գեղարվեստական տեսանյութի հեղինակ Լեոնարդո Ֆիլաստոյի ելույթները:  
  Մինչև մայիսի 28-ը տևած այս ցուցահանդեսի առիթով տպագրվել է փոքրածավալ կատալոգ:

Կիսվել