ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ. ԱՐՅՈՒՆԱՌՈՒՄ և ԲՈՒԺՈՒՄ ՏԶՐՈՒԿՆԵՐՈՎ» ԳԻՐՔԸ

Տեր-Վարդանյանց  Հայկ,  Հայ ժողովրդական բժշկություն. Արյունառում և բուժում տզրուկներով, Երևան, Նաիրի, 2016 թ., 184 էջ

Լույս է տեսել «Հայ ժողովրդական բժշկություն. Արյունառում և բուժում տզրուկներով» աշխատությունը, որի հեղինակն է Մատենադարանի Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների ուսումնասիրման խմբի աշխատակից Հայկ Տեր-Վարդանյանցը: Հեղինակն իր երկարամյա բժշկության ընթացքում ուսումնասիրել է ժողովրդական-ավանդական բժշկության մոտեցումներն արյունառման և տզրուկաբուժության վերաբերյալ: Նա դրանք համադրել է Մատենադարանում պահվող բժշկական ձեռագրերի տվյալների հետ՝ հաստատելով, որ հայերի մոտ սովորույթ էր տարին երկու անգամ տզրուկաբուժության սեանս ընդունելը: Գրքում ներկայացված են Հայաստանում տզրուկաբուժության ավանդական ձևերը և, զուգահեռաբար՝ նաև բժշկության մոտեցումները: Ներկայացվող աշխատությունը նախատեսված չէ ինքնաբուժության համար:

Կիսվել