ՆԱՐԵԿԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՐ ՌԻԳԱՅՈՒՄ
2017 թվականի ապրիլի 4-7 Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկի լատվիերեն ծաղկաքաղ թարգմանության շրջանակներում (թարգմանիչ՝ հայագետ Վալդա Սալմինյա) ՀՀ Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի դեսպանության (ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյան), Ռիգայի համալսարանի նախաձեռնությամբ անցկացվեցին Նարեկացիական օրեր: Ապրիլի 4-ին Ռիգայի համալսարանի գիտական գրադարանի, «Յումավա» հրատարակչատան եւ դեսպանության նախաձեռնությամբ կայացավ գրքի շնորհանդեսը եւ «Արմենպրես» գործակալության հետ համատեղ հայ