ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՔՐԻՍՏԻՆԵ ԿՈՍՏԻԿՅԱՆԻ «ՑՈՒՑԱԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՐՍԿԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Քրիստինե Կոստիկյան, «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի», Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 2017 թ., 348 էջ   Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի նկարագրության և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական պ.գ.թ. Քրիստինե Կոստիկյանի հեղինակած «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի» հատորն ընդգրկում է Մատենադարանում պահվող 450 պարսկերեն ձեռագրերի նկարագրությունը: Հեղինակի կողմից աշխատանքը կատարվել է 2005-2016 թթ.` առաջնորդվելով իսլամական ձեռագրերի նկարագրության ու ձեռագրացուցակների պատրաստման

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՑՈՒՑԱԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵԲՐԱՅԵՐԷՆ ՁԵՌԱԳՐԱՑ» ՀԱՅԵՐԵՆ-ԱՆԳԼԵՐԵՆ ԵՐԿԼԵԶՈՒ ՁԵՌԱԳՐԱՑՈՒՑԱԿԸ

«Ցուցակ Մատենադարանի եբրայերէն ձեռագրաց», Կազմող՝ Ռուզան Պօղոսեան, Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 142 էջ   Հատորն ընդգրկում է Մաշտոցի անվան Մատենադարանի Այլալեզու ֆոնդերում պահվող եբրայերեն ձեռագրերի ու պատառիկների ամբողջական հավաքածուի մանրամասն նկարագրությունը։ Այն նախատեսված է ձեռագրագետների, եբրայագետների և Աստվածաշնչի եբրայերեն բնագրերով հետաքրքրվողների համար։  Ձեռագրացուցակում յուրաքանչյուր ձեռագրի նկարագրության մեջ ներկայացված են ձեռագրի թերթերի քանակի, մեծության, նյութի, կազմի, վիճակի,

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՏԱՂԵՐԻ, ՔԱՐՈԶՆԵՐԻ, ԳԱՆՁԵՐԻ ՈՒ ՆԵՐԲՈՂՆԵՐԻ ԱՆԳԼԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

The Festal Works of St. Gregory of Narek, Annotated Translation of the Odes, Litanies, and Encomia, Liturgical Press, 2016 թ., 407 էջ, Աշխատասիրությամբ Աբրահամ Տերյանի   Ամերիկայի Բենեդիկտյան Միաբանութեան  Liturgical Press  հրատարակչատունը լույս է ընծայել Ս. Գրիգոր Նարեկացու՝ մեզ հասած բոլոր տոնական երկերի (տաղերի, քարոզների, գանձերի եւ ներբողների) լիակատար անգլերեն թարգմանությունը հայագետ, աստվածաբանության դոկտոր, պրոֆեսոր

Կիսվել

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԺՆԵՎՈՒՄ. «ԱՐԻՍՏՈՏԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

2017 թ. մայիսի 12-13-ը Ժնևի համալսարանում կայացավ «Արիստոտելը Հայաստանում» (“Aristote en Arménie”) միջազգային գիտաժողով (կազմակերպիչներ` Վալենտինա Կալցոլարի, Կատերինա Իերոդիակոնու և Իրենե Տինտի): Տե՛ս ծրագիրը:  Գիտաժողովին մասնակցում էին հայագետներ` Մաշտոցի անվան Մատենադարանի աշխատակիցներ Մանեա-Էռնա Շիրինյանը, Գոհար Մուրադյանը, Արամ Թոփչյանը և Արմինե Մելքոնյանը, ինչպես նաև անտիկ փիլիսոփայության պատմության մասնագետներ Շվեյցարիայից, Հունաստանից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Կանադայից:

Կիսվել

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լատվիայի «Յումավա» հրատարակչատունը լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմի լատվիերեն թարգմանությունը (45 գլուխների ծաղկաքաղ՝ բանաստեղծական թարգմանությամբ): Այն գրաբարից կատարել է հայագետ Վալդա Սալմինյան:  Գրքում ամփոփված են չորս ներածական հոդվածներ: Առաջաբանում Հրաչյա Թամրազյանը պատկերում է Նարեկացուն՝ որպես հանճարեղ բանաստեղծ, հավերժ գոյացող տեքստի ստեղծող, ունիվերսալ քարոզիչ, որի լսարանը ողջ մարդկությունն է: Կրոնի ֆենոմենոլոգ, փիլիսոփայության դոկտոր

Կիսվել