ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՏԱՂԵՐԻ, ՔԱՐՈԶՆԵՐԻ, ԳԱՆՁԵՐԻ ՈՒ ՆԵՐԲՈՂՆԵՐԻ ԱՆԳԼԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

The Festal Works of St. Gregory of Narek, Annotated Translation of the Odes, Litanies, and Encomia, Liturgical Press, 2016 թ., 407 էջ, Աշխատասիրությամբ Աբրահամ Տերյանի

  Ամերիկայի Բենեդիկտյան Միաբանութեան  Liturgical Press  հրատարակչատունը լույս է ընծայել Ս. Գրիգոր Նարեկացու՝ մեզ հասած բոլոր տոնական երկերի (տաղերի, քարոզների, գանձերի եւ ներբողների) լիակատար անգլերեն թարգմանությունը հայագետ, աստվածաբանության դոկտոր, պրոֆեսոր Աբրահամ Տերյանի աշխատասիրությամբ: Գիրքն ունի ընդարձակ առաջաբան, ներածականներ, հարուստ ծանոթագրություններ: Որոշ աստվածաշնչյան և հայրաբանական հղումների հայտնաբերմամբ և պարզաբանմամբ ուսումնասիրողը լուսաբանում է մի շարք մինչ օրս անհասկանալի կամ առեղծվածային համարվող բնագրային հատվածներ:

Կիսվել