ՋՈՆ ՄԱԼԿՈՎԻՉՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

2017 թ. հոկտեմբերի 9-ին Մ.Մաշտոցի անվան Մատենադարան է այցելել աշխարհահռչակ դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը: Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Ջոն Մալկովիչը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանային համալիրում:
  Ինչպես հաղորդում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պաշտոնական կայքէջը, Ջոն Մալկովիչը Հայաստանի Հանրապետություն է այցելել հոկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնին մասնակցելու նպատակով։

Կիսվել