ԱՆՎԱՆԻ ՀԱՅԱԳԵՏ ՄԱՅՔԼ ՍԹՈՈՒՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

Ապրիլի 7-ին՝ ժամը 12:00-ին, Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում Երուսաղեմի եբրայական համալսարանի պատվո պրոֆեսոր (professor emeritus), ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր  Մայքլ Սթոունի հոբելյանի կապակցությամբ տեղի ունեցավ միջոցառում: Հայագիտության զարգացման մեջ Մայքլ Սթոունի անգնահատելի ավանդի, գիտական գործունեության մասին միջոցառման մասնակիցներին տեղեկություններ տրամադրեց Մատենադարանի հին բնագրերի ուսումնասիրման և թարգմանության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանը:

Կիսվել