ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ 14-20-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

Մայիսի 17-ին՝ ժամը 12:00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ձեռագրերի նվիրատվության արարողություն: Համազգային հայ կրթական և մշակութային միությունը Մատենադարանին նվիրաբերեց 14-20-րդ դարերի 27 արժեքավոր ձեռագիր (Ծիսական գրքեր, Ժողովածուներ, Հայսմավուրք, Սաղմոսարան, Գանձարան, Ավետարան և այլն):  Նվիրատվության արարողությունը տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության 90-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում:  Բացման խոսքով հանդես եկավ

Կիսվել

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Լոնդոնաբնակ եղբայրներ Պերճ և Արամ Ռուստեմները  ապրիլի 10-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեցին երկու արժեքավոր ձեռագիր՝ Շարակնոց (1663թ., գրիչ՝ Մկրտիչ Անկիւրացի) և Սաղմոսարան-Ժամագիրք (Ժէ. դար, գրիչ՝ Թաթէոս վրդ.): Շարակնոցը հայ միջնադարյան երաժշտածիսական մատյան է, շարականների ժողովածու:Սաղմոսարանը, Սաղմոսաց գիրք, Հին կտակարանի ամենատարածված գրքերից է, բաղկացած 150 գլխից:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՎԱՆԴԱՊԱՀ ԳԵՎՈՐԳ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՎԱՀԱՆ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԲԱՍՏԱՄԵԱՆՑ, ՏԱՐԵԳՐՈՒԹԻՒՆ» ԳԻՐՔԸ

Վահան ծայրագոյն վարդապետ Բաստամեանց, Տարեգրութիւն, Ս. Էջմիածին, 1872-1880 թթ., Աշխատասիրութեամբ՝ Գէորգ Տէր-Վարդանեանի, Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2018, 456+2 ներդիր էջ:  Վահան Ծ.վրդ. Բաստամեանցի Տարեգրութեան սկզբի մասն իր կեանքի՝ կրօնաւոր դառնալուն նախորդած շրջանի (1842-1872 թթ.) համառօտ պատմութիւնը կամ իր կենսագրականն է եւ նման է յիշողութեամբ պատմուած նախաբանի: Բուն Տարեգրութիւնը օրագրական ձեւով մանրամասն ներկայացնում է Մայր

Կիսվել

ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2018 թ. մայիսի 3-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լութերի անվան համալսարանի Փիլիսոփայության Ա ֆակուլտետի արևելագիտության ինստիտուտի միջև կնքվեց գիտության և մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր:Կողմերը համատեղ կմշակեն գիտահետազոտական ծրագրեր, կանցնկացնեն սեմինարներ, գիտաժողովներ, համաժողովներ, ինչպես նաև կիրականացնեն գիտաշխատողների և գիտական գրականության փոխանակում:

Կիսվել