Լոնդոնաբնակ եղբայրներ Պերճ և Արամ Ռուստեմները ապրիլի 10-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեցին երկու արժեքավոր ձեռագիր՝ Շարակնոց (1663թ., գրիչ՝ Մկրտիչ Անկիւրացի) և Սաղմոսարան-Ժամագիրք (Ժէ. դար, գրիչ՝ Թաթէոս վրդ.):
Շարակնոցը հայ միջնադարյան երաժշտածիսական մատյան է, շարականների ժողովածու:
Սաղմոսարանը, Սաղմոսաց գիրք, Հին կտակարանի ամենատարածված գրքերից է, բաղկացած 150 գլխից: