![](https://matenadaran.am/wp-content/uploads/2023/04/23F_Franchis.jpg)
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման առթիվ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) մեկենասությամբ Մատենադարանը հրատարակել է հայկական մանրանկարչությանը նվիրված ֆրանսերեն պատկերագիրք: Ալբոմի հեղինակներն են Կարեն Մաթևոսյանը և Էդդա Վարդանյանը, լուսանկարները՝ Հրայր Բազե Խաչերյանի: