Այսօր լիբանանահայ Արբաճեան ընտանիքը (ամուսիններ՝ Գրիգոր և Անահիտ, որդիներ՝ Աբրահամ և Հրակ) Մաշտոցյան Մատենադարանին նվիրաբերեց 1725թ. Կ.Պոլսում, Աստվածատուր Կոստանդնոպոլսեցու տպարանում հրատարակված մի հմայիլ, ինչպես նաև «Մուխթասար խրիսթիան թաալիմաթ» անվանումով կրոնական բովանդակությամբ հայատառ թուրքերեն մի գիրք (Կ. Պոլիս, 1901 թ.): Նվիրատվությունն արվեց ի հիշատակ Գրիգոր Արբաջյանի ծնողներ Աբրահամի և Գոհարի: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը խորին շնորհակալություն հայտնեց ընտանիքին և հանձնեց շնորհակալագիր: