ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԶՆԻ ԱՅՑԸ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

2019 թ. հոկտեմբերի 29-ին Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի և ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուիի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Ռումինիայի արքայազն Ռադուն: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և գիտնական քարտուղար Վահե Թորոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացան հայ ձեռագրական ժառանգությանը:

Կիսվել

Նոր հրատարակություն

Լույս է տեսել “Cilician Armenia In The Perceptions Of Adjacent Political Entities” (Կիլիկյան Հայաստանը սահմանակից պետական միավորների ընկալումներում) պատմաբանասիրական ժողովածուն: Գիրքը տպվել է «Գիտություն» հրատարակչությունում ամերիկյան Դոլորես Զոհրաբ Լիբման հիմնադրամի հովանավորությամբ: Ներկա հրատարակությունը հեղինակների՝ Ազատ  Բոզոյան (խմբագիր), Վահան Տեր-Ղևոնդյան, Ռուստամ  Շուքուրով, Գագիկ  Դանիելյան, 2016թ.-ի աշխատության անգլերեն տարբերակն է: Թարգմանությունը կատարել է  Անահիտ Մարտիրոսյանը, անգլերեն տարբերակի

Կիսվել

Կարեն Յուզբաշյանի հիշատակին նվիրված

Սեպտեմբերի 28-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Armenia Between Byzantium and the Orient (Հայաստանը Բյուզանդիայի և Արևելքի միջև)» եռալեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է հեղինակավոր «Բրիլ» հրատարակչության կողմից և նվիրված է հայ պատմաբան, հայագետ-բյուզանդագետ, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Յուզբաշյանի հիշատակին:Գրքի խմբագիրները՝ Կորնելիա Հորնը, Ալեքսեյ Օստրովսկին, մանրամասն ներկայացրեցին հավաքածուի մեջ ներառված հոդվածները: Խոսքով հանդես

Կիսվել